Գրեք այս խոտաբույսի անունը․ Այն համար մեկ դեղամիջոցն է շաքարային դիաբետի դեմ

Դիտումներ 10564

Գրեք այս խոտաբույսի անունը․ Այն համար մեկ դեղամիջոցն է շաքարային դիաբետի դեմ

Միջնադարի խոշորագույն բժշկագետ Ամիրդովլաթ Ամասիացին ավելուկի արմատի կեղևի ծեծուկով և քացախով բուժել է քորը, քոսը, գորտնուկները։ Մեր ժողովրդական բժիշկները վաղնջական ժամանակներից ավելուկի արմատի հյութով բուժել են աղեստամոքսային համակարգի բորբոքումները։ Ավելուկի արմատի փոքր քանակները բուժում են փորլուծը ՝ ունեն կապող հատկություն։

 

 

 

Թրթնջուկի տերեւները պարունակում են հանքային աղեր, կաթնաթթու, խնձորաթթու, թրթնջկաթթու (360 մգ` 100 գրամի մեջ), ասկորբինաթթու (80 մգ), կարոտին (8 մգ), կվերցետին (0,5 մգ), վիտամիններ B1, B2, P, K, PP։ 



Թրթնջուկը երկարատեւ եւ մեծաքանակ օգտագործելու դեպքում, հնարավոր է, առաջացնի աղային փոխանակման խախտում եւ երիկամների հիվանդություններ։ Սննդի մեջ պետք է օգտագործել թրթնջուկի մատղաշ տերեւները, որոնք կարելի է նաեւ չորացնել։ Խորհուրդ է տրվում թրթնջուկն օգտագործել կաթնամթերքի հետ։ Թրթնջուկի կալորիականությունը շատ ցածր է, այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, բջջանյութ, օսլա, ֆերմենտներ, եթերային յուղ, այլ օգտակար նյութեր։ Տերեւների պատրաստուկները զարմանալիորեն լավացնում են ախորժակը եւ կարգավորում մարսողության գործընթացը։ Վիտամին C-ով հարուստ տերեւներում պարունակվող դաբաղանյութերը անփոխարինելի միջոց են բկաբորբի, լնդերի բորբոքման դեպքում։ Հնուց հայտնի են թրթնջուկի մանրէասպան, հակաբորբոքային, վերքամոքիչ հատկությունները, այդ պատճառով` դրա տերեւները կամ հյութը օգտագործում են վերքերի եւ որոշ մաշկային հիվանդությունների բուժման համար։

 

 

Կարոտինի պարունակությամբ չի զիջում սպանախին, իսկ վիտամին C-ի պարունակությամբ գերազանցում է փշոտ եւ կարմիր հաղարջենուն։ Բույսի հիման վրա պատրաստում են նաեւ դեղատներում վաճառվող միջոցներ, որոնք խորհուրդ են տրվում ավիտամինոզի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ալերգիայի դեպքում։ Թրթնջուկն ունի վատ խոլեստերինը օրգանիզմից հեռացնելու հատկություն, այն բարձրացնում է դիմադրողականությունը։

 

 



Ավելուկի արմատի եփուկը մեղրի հետ մաքրում է լեղապարկը,թարախային բորբոքումները։ Նրա արմատի փոշին մեղրի հետ բուժում է հաստ աղիքի բորբոքումները։

 

 

Ավելուկը կամ այլ կերպ ասած թրթնջուկը համար մեկ դեղամիջոցն է շաքարային դիաբետի դեմ։ Պարզապես ավելուկը եփեք ՝ առանց ավելորդ համեմունքների և մթերքների։ ԱՅն կիջոցնի շաքարի մակարդակը արյան մեջ։

Քամեք թրթնջուկի հյութը, խառնեք այն հավասար քանակությամբ կանաչ սոխի հյութի հետ, 1ճ/գ խառնուրդին ավելացրեք 1թ/գ մեղր, խմեք օրը 2-3 անգամ։ Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը։



Ամենաընթերցվածը