Գրեք այս տորթի անունը, հավանեք, տարածեք և 5 տուփ այս խմորեղեններից ստացեք նվեր ՝ մեր գործընկերոջ կողմից

Դիտումներ 179
Գրեք այս տորթի անունը, հավանեք, տարածեք և 5 տուփ այս խմորեղեններից ստացեք նվեր ՝ մեր գործընկերոջ կողմից

CakeSweet-ը համեղ ակցիա է կազմակերպել ՝ հատուկ Xohanoc.am-ի հետևորդների համար։

 

 

Ընտրելու ենք մեր 50 հետևորդներից և CakeSweet-ի համեղ խմորեղեններից առաքենք ձեզ մոտ։

 

 

Պետք է գրեք այս տորթի անունը, հավանեք, տարածեք։ Եվ հունիսի10-ին ավտոմատ կերպով ՝ ուղիղ եթերում համակարգիչը կընտրի 50 հոգու և կառաքենք այս համեղությունը ձեզ մոտ ՝ 5 տուփ տարբեր տեսականիներ։


Իսկ լուսանկարում պատկերված է տորթ Միկադո։ Նաև սիրով տրամադրում ենք տորթ Միկադոյի բաղադրատոմսը։

 

Բաղադրիչներ
կարագ - 150 գր,
ձու - 2 հատ,
թթվասեր - 500 գր,
սոդա - 1 թ․գ,
ալյուր - 900 գր,
ձու (դեղնուց) - 3 հատ,
շաքարավազ - 1 բաժակ,
կաթ - 400 մլ,
կակաո - 4 ճ․գ,
խտացրած կաթ եփված - 2 տուփ,
կարագ - 500 գր


Պատրաստման եղանակը
 

 

Սկզբից պատրաստում ենք կրեմը. լցնում ենք դեղնուցները կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը, կաթ և կակաոն ու լավ խառնում։
Դնում ենք կաթսան միջին կրակի վրա ու անընդհատ խառնելով եփում ենք մինչև պղպջակներ առաջանան (բայց չենք եռացնում) ու հանում ենք կրակի վրայից։
Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք եփած խտացրած կաթի հետ։
Ավելացնում ենք շոկոլադե կրեմը, լավ խառնում և սառեցնում։
Այժմ անցնում ենք խմորի պատրաստմանը. կարագը հարում ենք և ավելացնում ձուն`հատ-հատ։
Թթվասերը սոդայի հետ խառնում ենք մինչև թթվասերի մեջ պղպջակներ առաջանան։
Այնուհետև ավելացնում ենք կարագով ու ձվով զանգվածին։
Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը (մոտավորապես 5x250 մլ բաժակ) և խմոր ենք հունցում։
Խմորը բաժանում ենք 8-12 մասի։
Յուրաքանչյուր մասը բարակ գրտնակում ենք։
Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե մինչև բաց ոսկեգույն երանգ ստանանք։
Հանում ենք առաջին շերտը և քանի դեռ տաք է վրան կրեմ ենք քսում, այնուհետև նույնը անում ենք մնացած շերտերի հետ։
Եզրերը կտրում ենք (եթե կլոր ափսեի մեջ ենք մատուցելու, կարող ենք կլոր կտրել )և հավասարեցնում։
Այնուհետև ձևավորում ենք քերած շոկոլադով, թողնում 2-3 ժամ։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը