Գրեք այս համեղ կանաչու անունը, թող մեր երիտասարդներն էլ իմանան․ Այն դեղամիջոց է երիկամների համար

Դիտումներ 2954

Գրեք այս համեղ կանաչու անունը, թող մեր երիտասարդներն էլ իմանան․ Այն դեղամիջոց է երիկամների համար

100 գրամ փիփերթը գրեթե բավարարում է օրգանիզմի A եւ C վիտամինների պահանջը։ Բույսը պարունակում է դաբաղանյութեր, լորձ, այդ է պատճառը, որ փիփերթը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ` որպես փափկեցնող, պատիճավոր (պատող), հակաբորբոքային միջոց։

 

 

Փիփերթը հանդիպում է ամենուր` ճանապարհաեզրերին, թփուտների մացառուտներում, թափանցում է բանջարանոցներ, այգիներ, հացահատիկի դաշտերի շուրջը։



 Փիփերթ անտառայինը շատ է հանդիպում լուսավոր անտառներում, բացատներում:

Ցողունը կանգուն է կամ պառկած, բարձրությունը՝ 30-180 սմ։ Տերևներն ամբողջական բլթակավոր են կամ թաթաձև բաժան։ Ծաղիկները երկսեռ են' տերևանութներում, հազվադեպ՝ մեկական, մանուշակագույն, վարդագույն, վառ կարմիր, սպիտակ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը հավաքական սերմիկ է, սերմերը՝ երիկամաձև։

 

 

Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ և այլն։

 



Փիփերթից ստանում են դեղին ներկանյութ։ Բուժական նպատակներով օգտագործվում են բույսի տերեւները, ծաղիկները, սերմերը, արմատները։ Ծաղիկները հավաքում են չբացված վիճակում, տերեւները` նախքան ծաղկելը։ Չորացնում են բաց ծածկի տակ, բարակ շերտով։ Տերեւները եւ ծաղիկները պահում են` ապակյա, իսկ արմատները` փայտյա տարայի մեջ։

 

 

Ա. Ամասիացին խորհուրդ է տվել փիփերթի-մոլոշավարդի հյութով թրջոց դնել ջերմության հետեւանքով առաջացած աչքացավի ժամանակ։ Կիրառել է այն չոր հազի, երիկամների, միզապարկի եւ միզուղիների հիվանդությունների ապաքինման համար։ Ժողովրդական բժշկության մեջ փիփերթի ծաղիկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց։ Բույսի վերգետնյա մասի եփուկով կատարում են ողողումներ, լոգանք։ Խմում են տաք վիճակում` հազի, թոքախտի դեպքում։ Սերմերի եփուկն ու թուրմը օգնում է բրոնխիտի, հազի, շնչուղիների հիվանդությունների, միզապարկի բորբոքման դեպքում։



Ամենաընթերցվածը