Գլխավոր բժիշկը ասել է` առաջին 1,5 լիտրը պետք է խմել մինչև 16:00-ն
Հիշեցնենք, որ չափահաս մարդուն օրական անհրաժեշտ է խմել 1,5-ից 2 լիտր մաքուր ջուր (լավագույնը 1 կգ քաշի համար 30 մլ հեղուկի չափաբաժինն է): Ընդ որում, պետք է նշել, որ առաջին 1,5 լիտրը պետք է խմել մինչև ժամը 16:00-ն։
Այս վիտամինային
ըմպելիքն իր անունը ստացել է Սինտիա Կակ անունով ամերիկուհուց, ով հորինել է հրաշք էլիքսիրի բաղադրատոմսը:
Բաղադրամասեր.
2 լիտր մաքուր (աղբյուր, ֆիլտրացված կամ խմելու շշալցված) ջուր
1 ճ.գ. լ. կեղևավորված և քերած կոճապղպեղի արմատ
1 վարունգ
10-12 անանուխի տերև
1 միջին չափի կիտրոն
Վարունգը և կիտրոնը կտրատել բարակ շրջանակների, մաքրել կոճապղպեղի արմատը և քերել: Խառնել բոլոր բաղադրիչները և լցնել անհրաժեշտ
քանակությամբ ջուր։ Խորհուրդ է տրվում նախապես ձեռքերով մանրացնել անանուխի տերեւները:
Ստացված ըմպելիքը 10-12 ժամով դնում ենք սառնարանում:
Դա շատ կարևոր է՝ ըմպելիքը չի կարելի պահել ջերմության մեջ՝ այն կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները։
Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել ցանկացած դիետա սկսելուց 4 օրվա ընթացքում՝ այն հիանալի խթանում է օրգանիզմը, արագացնում նյութափոխանակությունը։