Գիտնականները զգուշացնում են՝ որոշ վիտամիններ կարող են արագացնել քաղցկեղային ուռուցքների աճը
Մասնագետները պարզել են, որ որոշ վիտամիններ, ընդհակառակը, կարող են հրահրել չարորակ ուռուցքների աճ։
Միաժամանակ գիտնականները նշում են, որ նախկինում, ընդհակառակը, ենթադրվում էր, որ հակաօքսիդանտները պաշտպանիչ ազդեցություն ունեն։ Արդյունքում, թոքերի քաղցկեղի ուռուցքի զարգացման ուսումնասիրությունն ապացուցեց հակառակը։
Գիտնականները կոչ են արել չվախենալ մթերքներից, որոնք հակաօքսիդանտների բնական աղբյուր են։
Այնուամենայնիվ, քաղցկեղով տառապող կամ քաղցկեղի հակված մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել հակաօքսիդանտներ պարունակող սննդային հավելումներ ընդունելուց: Վիտամինների չափազանց մեծ չափաբաժինները կարող են վնասակար լինել նրանց օրգանիզմի համար։
Բնության կողմից տրված այս հրաշք միջոցը հարուստ է հակաօքսիդանտներով, բարելավում է մարմնի տոնուսը, իմունիտետը և արյան մեջ հեմոգլոբինի պարունակությունը, կանխում է ինսուլտը և օգնում է սրտանոթային համակարգի հիվանդություններին
Սինթետիկ վիտամիններին փոխարինելու և օրգանիզմն առողջացնելու հարցում Ձեզ կօգնի մեղվաբուծության ամենաարժեքավոր մթերքը՝ մեղվի ծաղկափոշին: Դա ոչ միայն վիտամինների հանք է, այլ նաև միջոց, որը կփոխարինի Ձեր դեղատուփի կեսին:
Այս մթերքը հարուստ է D, C, B1, B2, B6, A, P, E վիտամիններով և այնպիսի միկրոէլեմենտներով, ինչպիսին են մագնիումը, ցինկը, յոդը, կալցիումը, երկաթը, կալիումը և օրգանական թթուները:
Ծաղկափոշին հարուստ է հակաօքսիդանտներով, այն բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, իմունիտետը և արյան մեջ հեմոգլոբինի պարունակությունը, կանխարգելում է ինսուլտը և օգնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ: Ծաղկափոշին օգտագործում են հղիության և կրծքով կերակրելու ժամանակ: Ծաղկափոշին օգտագործել խորհուրդ է տրվում նաև նյարդային և էնդոկրին համակարգի և աղեստամոքսային տրակտի բուժման համար:
Ինչպես կիրառել ծաղկափոշին
1. Ավիտամինոզը կանխարգելելու համար
Օգտագործել 1 թ/գ ծաղկափոշի (20-30 գ) օրը մեկ անգամ, աշնան և ձմռան ընթացքում:
2. Պանկրեատիտի ժամանակ
Եթե Ձեզ անհանգստացնում է ենթաստամոքսային գեղձի այս հիվանդությունը, ապա ընդունեք մեկական գդալ ծաղկափոշի ուտելուց 25 րոպե առաջ, առավոտյան և երեկոյան:
3. Սակավարյունության ժամանակ
Հեմոգլոբինն արյան մեջ բարձրացնելու համար պատրաստեք այսպիսի ըմպելիք. 0.5 լ եռացրած գոլ ջրի մեջ խառնեք 50 գ ծաղկափոշի և 200 գ բնական մեղր: Թողեք թրմվի 2 օր: Խմեք քառորդ բաժակ բուժիչ ըմպելիքից օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
4. Մրսածության ժամանակ
Երեխաներին – ուտել 0.8 գ ծաղկափոշի, օրը 3 անգամ
Մեծահասակներին – ուտել 2 գ ծաղկափոշի, օրը 3 անգամ
5. Բարորակ ուռուցքների ժամանակ
Ամեն օր ծամել 1/3 թ/գ ծաղկափոշի՝ սնունդ ընդունելուց կես ժամ առաջ, օրը 2 անգամ: Բուժման կուրսը տևում է 3 ամիս, որի ընթացքում պետք է օգտագործել մոտ 0.5 կգ ծաղկափոշի:
6. Շաքարային դիաբետի ժամանակ
Օրը 3 անգամ ծամել այդ մթերքից 2 թ/գ, սնունդ ընդունելուց կես ժամ առաջ:
7. Բարձր ճնշման ժամանակ
Ընդունել մեկական թ/գ, օրը 3 անգամ ծաղկափոշու և մեղրի խառնուրդ 1:2 հարաբերությամբ:
8. Իմունիտետն ամրացնելու համար
Դրա համար պետք է պատրաստել վիտամինային խառնուրդ. խառնել 15 գ ծաղկափոշի, 1 գ մեղվակաթ և 200 գ մեղր: Խառնուրդը պահպանել սառնարանում: Իմունիտետի ամրացման համար ընդունել մեկական թ/գ այդ խառնուրդից առավոտյան՝ մինչև սնունդ ընդունելը: Կուրսը՝ 1 ամիս:
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։