Այս մրգի կորիզը բնական դեղամիջոց է քաղցկեղի, արյան և սրտի համար

Դիտումներ 1627

Այս մրգի կորիզը բնական դեղամիջոց  է քաղցկեղի, արյան և սրտի համար

Ծիրանի կորիզի բաղադրության մեջ մտնում է մի հակասական բաղադրիչ` ամիգդալին անվանմամբ գլիկոզիդը, որը նաև պարունակվում է դառը մշկընկույզի, սալորի, դեղձի, խնձորի ու տանձի կորիզի մեջ: Ասում ենք՝ հակասական, որովհետև մի կողմից՝ կարծիք կա, որ այդ միացությունը պայքարում է քաղցկեղային բջիջների դեմ, իսկ մյուս կողմից` կարող է վնասել օրգանիզմին:

Ծիրանի կորիզին դառը համ հաղորդում է սինիլաթթուն՝ ցիանական կալիում թույնի «ազգականը»։


Հենց օրգանիզմում սինիլաթթվի ավելցուկը կարող է հանգեցնել թունավորման, որն ուղեկցվում է հետևյալ սիմպտոմներով՝ գլխացավ, շնչառության խանգարում, թուլություն ու հոգնածություն, ստամոքսի ցավ և սպազմ, սրտխառնուք, փսխում։ Սուր թունավորման դեպքում կարող են նկատվել ցնցումներ, գիտակցության կորուստ, ճնշման տատանումներ ու շնչառության հանկարծակի կանգ։ Բոլոր այս վիճակներն անհապաղ բժշկական օգնություն են պահանջում։ Ասվածի կոնտեքստում ի հայտ է գալիս բավականին տեղին հարց։

Բժիշկները խոսում են այն մասին, որ հում ծիրանի կորիզի օգտագործման օրական նորման կազմում է 40 գ-ից ավելի, ինչը համապատասխանում է միջին պտուղների՝ 20, և խոշորների՝ 10 կորիզին։

Երեխաներին խորհուրդ չի տրվում օրական 2-3 կորիզից ավելի ուտել։

Միևնույն ժամանակ կարելի է հակափաստարկ բերել։ Մանկության տարիներին, ինչպես նաև հասուն կյանքում մենք շատ ավելի շատ ծիրանի կորիզ ենք կերել առանց օրգանիզմի համար որևէ հետևանքի։ Եվ դա փաստ է։

 

 

Բայց մեծ քանակությամբ մենք ծիրանի քաղցր կորիզ ենք կերել, որոնցում սինիլաթթվի պարունակությունը մինիմալ է։ Չափից առավել օգտագործման դեպքում օրգանիզմին վնաս հասցնում են հենց դառը կորիզները, որոնք երկար ժամանակ ու սխալ պահվել ու վերամշակվել են։

Որքան երկար եք դուք պահում ծիրանի կորիզները, այնքան  մեծանում է նրանցում ամիգդալինի պարունակությունը, որը խտանում է առավելապես կորիզի սուր հատվածում։ Խորհուրդ է տրվում կորիզները մեկ տարուց ավելի չպահել։ Երկարատև պահպանման նպատակով ծիրանի կորիզներն անպայման չորացնում են ու լցնում հերմետիկ տարայի մեջ, որը պետք է պահել չոր, մութ տեղում։

Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ ամիգդալինը քայքայվում է, հետևաբար՝ սինիլաթթուն չի ձևավորվում։ Դրա համար էլ համարվում է, որ առողջության համար վնասակար են հենց հում դառը կորիզները։

Սակայն ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Ծիրանի կորիզի բաղադրության մեջ նաև օգտակար նյութեր են մտնում՝ РР, А, В, С, Е, F վիտամիններ, մագնեզիումի, կալիումի, ֆոսֆորի, կալցիումի մակրոէլեմենտներ։

Օրական 40 գ ծիրանի կորիզ օգտագործելով՝ դուք մագնեզիումի օրական նորման կլրացնեք 25 տոկոսով, կալիումինը՝ 18, իսկ ֆոսֆորինը՝ 33 տոկոսով։

Ծիրանի կորիզը հարուստ է նաև տոկոֆերոլով ու ճարպաթթուներով, որոնք օգնում են մաշկը երիտասարդ ու գեղեցիկ պահել, իսկ մազերը՝ առողջ ու մետաքսյա։

Ծիրանի կորիզի օգտակարությունը

 

 



Քաշ հավաքելու համար

Ծիրանի կորիզը շատ կալորիական մթերք է, որի 100 գրամը պարունակում է 520 կկալ, 45 գ ճարպեր և 25 գ սպիտակուց։ Դրա համար էլ ծիրանի կորիզի ամենօրյա օգտագործումը կօգնի ոչ միայն քաշ հավաքել, այլև մկանային զանգված աճեցնել։

Սրտի աշխատանքի կարգավորման համար

Ծիրանի կորիզի մեջ եղած ճապաթթուները բարերար ազդեցություն են գործում անոթների պատերի և սրտամկանի վրա։ Միևնույն ժամանակ նման հատկություններով օժտված են սոսկ հում ծիրանի կորիզները։

Ոչ միայն ծիրանի կորիզի, այլև հենց ծիրանի հաճախակի օգտագործումը նպաստում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, որը «մեղավոր» է անոթների խցանման համար, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցման, օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերման, ինչը նվազեցնում է այտուցներն ու կանխում դրանց առաջացումը, քանի որ կալիումի աղերը, որոնք պարունակվում են ծիրանի կորիզի մեջ, միզամուղ հատկություն ունեն։

 

 

Ծիրանն ու ծիրանի կորիզը նպաստում են նաև հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը, քանի որ ծիրանի կորիզը պարունակում է երկաթ և նրա բիոմատչելիությունը բարձրացնող տարրեր, օրինակ՝ ֆոլաթթու, ինչպես նաև արյան զարկերակային ճնշման կարգավորմանը, իմունիտետի ամրապնդմանը։

Ծիրանի կորիզի մեջ պարունակվող յոդն ու մագնեզիումը խթանում են գլխուղեղի աշխատանքը՝ դրանով իսկ ակտիվացնելով մտավոր գործունեությունը, լավացնելով հիշողությունն ու ուշադրության կոնցենտրացիան։

Աղիների համար

Ծիրանի կորիզը նրբորեն կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, բարձրացնում  աղիների տոնուսը, նվազեցնում այրոցի ու մետեորիզմի դրսևորումները։

Ծիրանի կորիզը հատկապես օգտակար է փորկապությամբ տառապող անձանց համար։ Ամենօրյա օգտագործման դեպքում արդեն 3-5 օր անց կծկումները կարգավորվում են։

Հելմինտների դեմ

Ծիրանի կորիզը հնուց ի վեր կիրառվել է՝ որպես արդյունավետ հակաճճվային միջոց։ Բավական է օրական ուտել 15-20 ծիրանի կորիզ, և մի քանի օրերի ընթացքում կազատվեք ճիճուներից։

Տղամարդկանց համար

 



Շնորհիվ E վիտամինի բարձր խտության՝ ծիրանի կորիզները կարգավորում են սեռական գեղձերի աշխատանքը, ինչը դրականորեն է անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիաների վրա։

Բացի դրանից, տոկոֆերոլը տղամարդու օրգանիզմում նպաստում է տեստոստերոնի սեկրեցիային, ամրապնդում է կմախքային մկանունքը, ուժեղացնում է դիմադրողականությունը։

Զարմանալի չէ, որ ծիրանի կորիզը շատ մարզիկների սննդակարգում է առկա։

Ծիրանի կորիզը՝ քաղցկեղի դեմ

Հիմնական միացությունը, որին վերագրում են հակաքաղցկեղային հատկությունը, ամիգդալինն է կամ B17 վիտամինը, լետրիլը, լաէտրիլը։ Փորձենք դրան տալ օբյեկտիվ գնահատական։

Եվ սկսենք նրանից, որ հիդրոլիզի արդյունքում ամիգդալինը ձևավորում է 4 մոլեկուլներ, որոնցից երկուսը գլյուկոզա են։ Եվս երկուսը ցիանիդն ու բենզալդեհիդն են, որոնք մտնում են քաղցկեղային բջիջների մեջ ու սպանում դրանց։ Միևնույն ժամանակ գլյուկոզան ինքնատիպ խայծ է քաղցկեղային բջիջների համար, որոնք չեն կարողանում ինտենսիվորեն աճել ու բազմանալ առանց շաքարի ֆերմենտացիայի։ Պարզ ասած՝ քաղցկեղային բջիջներն ամիգդալինը քաշում են գլյուկոզա ստանալու համար, սակայն ոչնչանում են նրանից ցիանիդի ու բենզալդեհիդի ազատման ժամանակ։

Բացի դրանից, կարծիք կա, որ ցիանիդն ու բենզալդեհիդը բացասաբար են ազդում բացառապես քաղցկեղային բջիջների վրա՝ չվնասելով առողջները։

Բայց արդյո՞ք դա այդպես է իրականում։

 

Համաձայն չինացի գիտնականների հետազոտությունների՝ ամիգդալինը թունավոր ազդեցություն ազդեցություն է գործում՝ ինչպես առողջ, այնպես էլ՝ քաղցկեղային բջիջների վրա։ Հանուն արդարության պետք է ասել, որ վերջիններիս վրա B17 վիտամինն առավել արտահայտված է ազդում։

Իսկ, օրինակ, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել, համաձայն որի՝ ամիգդալինը դրսևորում է առավել բարձր ցիտոտոքսիկ էֆեկտ քաղցկեղային բջիջների նկատմամբ։



Ամենաընթերցվածը