Գիտե՞ք ինչպես են անվանում այս տեսակի սունկը

Դիտումներ 934

Գիտե՞ք ինչպես են անվանում այս տեսակի սունկը

 
Կախասունկ աճեցնելը բարդ պրոցես չէ, կարևորը սիրես գործդ և այն անես հաճույքով։
Սկզբնական շրջանում պետք է նախապատրաստել տարածքը՝ մաքրել, օդափոխել, ախտահանել (բակտերիասպան նյութերով կամ ուլտրամանուշակագույն լամպերի օգնությամբ, լամպերի միացված ժամանակ տարածքում գտնվելը արգելվում է)։

 


Տարածքը պետք է լինի մութ և միացված լինեն սպիտակ լույսեր, ունենա գոնե բավարար օդափոխության համակարգ։

Կախասունկը հատուկ խնամք չի պահանջում ի տարբերություն շամպինիոնի, աճում է ցորենի հարդի (սալոմի), արևածաղկի կեղևի, փայտի թեփի և եգիպտացորենի ցողունների և թփերի մնացորդների մեջ։ 



Հարկավոր է այն ջրի մեջ եռացնել 30 րոպե (որպիսի դուրս գան հումմքի մեջ եղած բակտերիաները, այլ վնասակար սնկերը և գազերը), հանել ջրից, որպեսի ջուրը քամվի, թողնել հովանա մինչև 20°C, այնուհետև հումքը պոլիէթիլենային պարկի մեջ 7֊8 սմ հավասարաչափ լցնել, ձեռքով կամ այլ միջոցներով սեղմել, որ խիտ ստացվի, ապա պարկի կողքային մասերում՝ հումքի վրա լցնել սերմերը, կրին լցնել հումքը սեղմել և կրկին ավելացնել սերմը, մինչև պարկը ամբողջովին լցվի, ապա կապել կամ սկոտչով հերմետիկ փակել պարկը, պարկի վրա ասեղով 20֊30 հատ անցք անել ու դնել նախօրոք պատրաստված տարածքում, ապա 24 ժամ անց պարկի վրա ուղղահայց և շախմատաձև 3֊4 սմ երկարությամբ և իրարից 7֊10 սմ հեռավորությամբ կտրել պոլիէթիլենը (մոտ 20֊30 կտրվածք) ։

 


Հիշեցնեմ որ մեկ պարկի մեջ լցվում է պարկի ընդհանուր զանգվածի 3%֊ի չափ սերմ։
Տարածքի ջերմաստիճանը պետք է լինի 20֊22°C, և այդպես մնա մինչև սնկի գլխիկների ի հայտ գալը։ 



Այս ընթացքում տարածքում չպետք է միացված լինի լուսավորություն, տարածքը և պարկերը պետք է խոնավեցվեն օրը 2 անգամ ջրային սառը գոլորշիով կամ հատուկ օդամղիչ սարքերով որոնք ջուրը փոշիացնում են։ Կախված սերմի շտամից և որակից՝ 15֊20 օրվա ընթացքում (սա կոչվում է ինկուբացիայի շրջան) կհայտնվեն կախասնկի փոքրիկ գլխիկները, որից հետո մեկ օրվա ընթացքում պետք է ջերմաստիճանը աստիճանաբար իջեցնել 16֊17°C, միացնել լույսերը օրը 2 անգամ, մի քանի ժամով, այնպես որ օրվա կեսը լինի մութ, մյուս կեսը լուսավոր, օրը 2֊3 անգամ խոնավացնել, միաճամանակ նաև օդափոխել տարածքը։
Մի քանի օրից կախասունկը կլինի պատրաստ վայելելու։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը