Գիտե՞ք ինչպես են անվանում այս կանաչ լիմոնները

Դիտումներ 864

Գիտե՞ք ինչպես են անվանում այս կանաչ լիմոնները

Լայմը ցիտրուսային պտուղ է, որը հաճախ օգտագործում են ուտելիքի բույրն ընդգծելու համար: Այն աճեցնում են արևադարձային կլիմայում ամբողջ տարին: Մեկ լայմի հյութը պարունակում է 11 կալ, 4 գ ածխաջուր և C վիտամինի օրական չափաբաժնի 22 %-ը: Այն հարուստ է C վիտամինով և ունի հակաբակտերիալ և հակասնկային ազդեցություն: 

 

 

 

 



Քրքումն ու լայմը կբարելավեն արյան ճնշումը և հոդերը

Այս ըմպելիքի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի, սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը: Բացի այդ, առաջին չափաբաժիններից դուք զգում եք ուժի և էներգիայի աճ:

Քրքումն ունի մի քանի ապացուցված բուժիչ հատկություններ։ Այս մթերքի ճիշտ օգտագործման դեպքում հնարավոր է զգալիորեն բարելավել ձեր առողջությունը: Այս համեմունքը բնական դեղամիջոց է։

 


Համեմունքը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են մարմնին լավ վիճակում պահել և երկարացնել երիտասարդությունը։
Այն պարունակում է B, C, E վիտամիններ, դրական է ազդում օրգանիզմի վրա բորբոքումների, ցավերի ժամանակ, ինչպես նաև բնական հակաբիոտիկ է։

 



Բուժիչ ըմպելիք՝ քրքումով և լայմով
Բաղադրությունը՝
• 1 բաժակ եռման ջուր
• 1/4 թեյի գդալ քրքում
• 1 թեյի գդալ լայմի (կամ կիտրոնի) հյութ
• 1 թեյի գդալ շաքարավազ

 

 

 

1/4 թեյի գդալ քրքումի վրա լցնել եռացրած ջուր և թողնել մի քանի րոպե։ Ավելացնել լայմի հյութ, շաքարավազ և խառնել։ Այս ըմպելիքի օգտակար հատկությունները բարձրացնելու համար կարող եք դրան ավելացնել մի քիչ չոր կոճապղպեղի արմատ։

Բուժիչ ըմպելիք՝ քրքումով, մեղրով և կաթով.
Բաղադրությունը՝
• 1 բաժակ տաք կաթ
• 1/4 թեյի գդալ քրքում
• 1 թեյի գդալ մեղր

Անհրաժեշտ է քրքումի վրա տաք կաթ լցնել, ծածկել կափարիչով և թողնել 5 րոպե, ապա ավելացնել մեղրը։

 

​Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը