Գիտե՞ք ինչ տեսակի կանաչիներ կան ժենգյալով հացի մեջ․ ԳՐԵՔ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Դիտումներ 840

Գիտե՞ք ինչ տեսակի կանաչիներ կան ժենգյալով հացի մեջ․ ԳՐԵՔ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Միջուկի բաղադրությունը. կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ, տըտըպաշար, պռավու պորտ (պառավի պորտ), ճըռճըռոկ, պտուտկուն, տեսնը, կյըռնանջուկ (գառան ականջ), մոխրաթալ (սպանախի տեսակ), կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ: Այդ բոլորը մանր կտրատել, խառնել իրար, ծածկել սրբիչով, որ չթառամի:

 

 

Խմորի բաղադրությունը. ալյուր, գոլ ջուր, աղ. հունցել այնքան, որ ստացվի պնդոտ, բայց փափուկ խմոր: Ծածկել սրբիչով, մոտ կես ժամ թողնել տաք տեղում:

Պատրաստման եղանակը. խմորը բաժանել փոքր գնդիկների, մոտ 5 սմ տրամագծով: 5 րոպե անց բարակ գրտնակել (լավաշի պես): Կանաչու պատրաստ խառնուրդին ավելացնել աղ, պղպեղ, ձեթ (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա: Ծայրերն իրար միացնել ժենգյալով հացի մեջտեղի մասում, ամրացնել: Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել արդեն միջին կրակով տաքացած սաջի (կլոր կամ քառակուսի երկաթ է) կամ երկաթե վառարանի վրա:

Թխել մոտ 10-12 րոպե: Թխված, դեռ տաք ժենգյալով հացը մեկ-մեկ շարել մաքուր տախտակի վրա: Ժենգյալով հացն իրար վրա դարսել կարելի է միայն հովանալուց հետո:



Ինչպես են ռուսները պատրաստում մեր հանրահայտ ժենգյալով հացը․

Ժենգյալով հաց, ղարաբաղյան խոհանոցի, ինչպես նաև՝ Կապանի և Գորիսի խոհանոցի ուտեստներից, որը բաղկացած է կանաչիներով (ժենգյալով) լցված հացից։ Որոշ շրջաններում այն նաև կոչվում է պինջարով հաց՝ հացի մեջ օգտագործած պինջարի (եղինջի) շնորհիվ։

 

 

Բաղադրիչներ

1. Ալյուր – 1 կգ
2. Ջուր – 600 մլ
3. Թարմ համեմ – 1 փունջ
4. Մաղադանոս – 1 փունջ
5. Բազուկի տերևուք – 1 փունջ
6. Կանաչ սոխ – 1 փունջ
7. Թրթնջուկ – 1 փունջ
8. Հազար – 1 փունջ
9. Սպանախ – 1 փունջ

 



Պատրաստման եղանակը.

1. Խառնել ալյուրը և ջուրը: Խմոր հունցել. այն պետք է լինի պինդ, բայց առաձգական: Հետո ծածկել խմորը սրբիչով և թողնել 30 րոպե: 

2. Մանր կտրատել ամբողջ կանաչին, ավելացնել բուսայուղ: Աղ և պղպեղ ցանել: 

3. Խմորը բաժանել գնդերի, յուրաքանչյուր գունդը շատ բարակ գրտնակել: 

4. Խմորի կենտրոնում կանաչի տարածել և միացնել խմորի ծայրերը: Սեղմել ժենգյալով հացը ձեռքով, որպեսզի օդը դուրս գա: 

5. Թխել չոր տապակի վրա, 2 կողմից: 



Ամենաընթերցվածը