Գիտե՞ք ինչ են կոչվում այս սերմերը․ Նրանք օգնում են հանգստացնել մարմինը

Դիտումներ 875

Գիտե՞ք ինչ են կոչվում այս սերմերը․ Նրանք օգնում են հանգստացնել մարմինը

Չիայի սերմերը ունեն բարձր սննդային արժեք և օմեգա-3 ճարպաթթուների, վիտամինների, կալցիումի, երկաթի, կալիումի բարձր խտություն, պարունակում են հակաօքսիդանտներ, սպիտակուցներ և մանրաթելեր։

 

 

Այս սերմերը ամրացնում են իմունային համակարգը, խթանում են նյութափոխանակությունը և օգնում են լուծարել ճարպային հյուսվածքը։ Չիայի սերմերը հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը։ 



Նրանք նաև կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնում շաքարախտի զարգացման ռիսկը։

Բացի այդ, չիայի սերմերը օգնում են զգալիորեն նվազեցնել կամ նույնիսկ ամբողջությամբ դադարեցնել հոդացավը, նպաստել հյուսվածքների վերականգնմանը և մկանների ձևավորմանը: Սերմերի օգտագործումը թունազերծող ազդեցություն ունի՝ նպաստելով մարսողական համակարգի մաքրմանը։ Բացի այդ, նրանք նպաստում են ազատ ռադիկալների ոչնչացմանը և պաշտպանում են օրգանիզմը շրջակա միջավայրի վնասակար գործոններից, ինչպիսիք են աղտոտումը, ալկոհոլը, ծխախոտի ծուխը:

 


Չիայի սերմերը պարունակում են տրիպտոֆան՝ ամինաթթու, որը դրական է ազդում գիշերային քնի վրա։ Այն օգնում է հանգստացնել մարմինը և վայելել հանգիստ քուն։ Չիայի սերմերը նաև առանցքային դեր են խաղում քաղցկեղի բազմաթիվ տեսակների դեմ պայքարում՝ ոչնչացնելով քաղցկեղային բջիջները և վերականգնելով մարմնի վնասված ԴՆԹ-ն: 



Չիայի սերմերի օգտագործումը բարելավում է ուղեղի աշխատանքը, վերականգնում է հիշողությունը և արագացնում մտածողության գործընթացը։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը