Գիտե՞ք ինչ է սրա անունը․ Գրեք մեկնաբանություններում

Դիտումներ 737

Գիտե՞ք ինչ է սրա անունը․ Գրեք մեկնաբանություններում

Խատուտիկի տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները լեզվակաձև, վառ դեղին։ Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պահպանում 10 - 12 տարի։

 

 

Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։ Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում, մոլախոտ է, աճում այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ։ Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում։



Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը, որը հանում են բահով, ուշ աշնանը, երբ թառամում են տերևները, կամ վաղ գարնանը։ Ավելորդ մասերը հեռացնում են, լվանում ջրով, թողնում արևի տակ մինչև կաթնահյութի կտրվելը։ Այնուհետև չորացումը շարունակում են տանիքում կամ չորացնում՝ միջանցուկ քամու տակ։

 

 

Չոր հումքը կազմում է ելանյութի 33-35%–ը։ Բույսի վերգետնյա մասը հավաքում են միայն սահմանափակ չափով՝ ծաղկման ընթացքում։ Բույսը անհոտ է, դառը համով։ Մեղրատու է։ Խատուտիկի մեղրի նեկտարը դեղին կամ ոսկեգույն է, սուր հոտով և կծու համով։ Խատուտիկի որոշ տեսակների արմատներում պարունակվում է կաուչուկ։ Խատուտիկի 2 տեսակ՝

 


{\displaystyle C}–ավիտամինոզի, մաշկային, լյարդի, լեղապարկի, ստամոքսի և աչքերի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ճարպերի վատ յուրացման, աղեփքանքի, փորկապության և թութքի ժամանակ։ Գերմանիայում արմատը օգտագործում են փայծաղի, երիկամների և միզապարկի, ինչպես նաև երիկամաքարային հիվանդությունների ժամանակ։ Լեհաստանում դեղաբույսն օգտագործվում է ընդհանուր թուլության, վատ ախորժակի և լեղուղիների որոշ հիվանդությունների ժամանակ։ Դեղաբույսը լայն ճանաչում ունի նաև Ֆրանսիայում։ Այստեղ այն կիրառվում է լեղուղիների խրոնիկական բորբոքումների և աթերոսկլերոզի ժամանակ՝ որպես արյան մեջ խոլեստերինի քանակն իջեցնող միջոց։ Առաջարկում են նաև օրվա մեջ ընդունել 50—100գ թարմ բուսահյութ՝ որպես «արյունը մաքրող», օրգանիզմը տոնուսավորող, միզամուղ, ստամոքսի գործունեությունը ուժեղացնող միջոց, ինչպես նաև դեղնուկի, մաշկային ցանավորումների և պոդագրայի բուժման նպատակով։ 

 

 

Միջին Ասիայում տերևների թարմ հյութը օգտագործում են սակավարյունության, կրծքացավերի և ընդհանուր թուլության ժամանակ, ինչպես նաև որպես լուծողական, իսկ կաթնահյութը՝ գորտնուկների վերացման համար։ Չինական ժողովրդական բժշկության մեջ բույսն գործածվում է որպես ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող և քրտնամուղ միջոց։ Չեխական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են լեղուղիների հիվանդությունների և շաքարախտի ժամանակ։ Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է լյարդի հիվանդությունների, մաշկային պզուկների, փորկապության և թութքի ժամանակ։



Ամենաընթերցվածը