Գիտե՞ք չէ սա ինչ է․ Միայն իմանաք ինչ օգտակար է սա

Դիտումներ 3712

Գիտե՞ք չէ սա ինչ է․ Միայն իմանաք ինչ օգտակար է սա

Գիտությունը առանձնացնում է թթի ծառի մոտ 16 տեսակ, որոնք տարածված են հիմնականում Ռուսաստանում, Հայաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, ինչպես նաև Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում։

Այն պարունակում է մի շարք վիտամիններ՝ A, B, C, E, K, ինչպես նաև օգտակար նյութեր, այդ թվում՝ կալիում, կալցիում, երկաթ, պղինձ, սելեն, նատրիում, ֆոսֆոր, մագնեզիում և այլն։

 

 

Բժիշկները խորհուրդ են տալիս թութ օգտագործել նյութափոխանակության խանգարումների, սրտի և երիկամների հիվանդությունների, այտուցների, անեմիայի և պրոստատիտի դեպքում։

Թթի հյութն օգնում է ստոմատիտի և կոկորդի հիվանդությունների դեպքում, իսկ թթի թուրմը՝ հոգնածության և անքնության ժամանակ։



Թթի օգտակար հատկությունները

Թութը շատ համեղ և քաղր պտուղ է և այն գրեթե բոլորն են սիրում։ Թութը ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։ Սակայն այն վնասակար է այն մարդկանց, ովքեր ունեն արյան բարձր ճնշում։ Թութ թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին ուտել, թե ոչ։

 

 

Իսկ հիմա անցնեք թթի օգտակար հատկություններին։

Թութը հարուստ է չհագեցած ճարպաթթուներով, A, B, C վիտամիններով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով և այլ օգտակար նյութերով, որոնք օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն են գործում։ Թթի 100 գրամում պարունակվում է 0.7 գրամ սպիտակուցներ, 0.4 գրամ ճարպեր, 1.8 գրամ ածխաջրեր, 0.8 գրամ խեժ, 82.6 գրամ ջուր և 50.5 կկալ: 



Թութը շատ օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով առաջացած քրոնիկ այտույցների դեպքում: Այն օժտված է լեղամուղ, քրտնամուղ, միզամուղ ու հակաբորբոքային հատկություններով: 

Պարբերաբար թութ ուտելն օգնում է ազատվել հևոցից ու սրտի ցավերից, ինչպես նաև կարգավորում է սրտի զարկերի ռիթմը: Սակավարյունության ու նյութափոխանակության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում երկու շաբաթ հնարավորինս շատ թութ ուտել: Թութը օգտակար է հեպատիտի, խոլեցիստիտի, հիպերտոնիայի դեպքում, այն թարմացնում է արյունը, սնում է ուղեղը, բացում է ծորանների սպազմը, ունի միզամուղ հատկություն։ Շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել կիսաքաղցր թութ։ Այն հրաշալի միջոց է նաեւ հղի կանանց եւ երեխաների համար, որովհետեւ մեծ քանակությամբ ֆոսֆոր է պարունակում։  

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը