Գեղեցիկ, հաստ և առողջ մազեր՝ շատ էժան բաղադրիչների դիմաց

Դիտումներ 503

Գեղեցիկ, հաստ և առողջ մազեր՝ շատ էժան բաղադրիչների դիմաց

Ձեզ հարկավոր կլինի.

● 3 ճ․գ․ երիցուկի ծաղիկներ
● 3 ճ.գ. մանրացված դափնու տերևներ
● 100 մլ ջուր
1. Դափնու տերեւներն ու երիցուկի ծաղիկները լցնել եռման ջրով։ Այնուհետեւ թողեք խառնուրդը թրմվի 3 ժամ։
2. Օգտագործեք այս միջոցը և սկսեք կիրառել:
3. Այն մանրակրկիտ քսեք մազերի արմատներին, բայց ոչ մի դեպքում մի լվացեք։
4. Կիրառեք միջոցը շաբաթական 2-3 անգամ։

Նման պրոցեդուրաներից հետո ձեր մազերը ոչ միայն կդադարեն առատ թափվելը, այլև այս միջոցի շնորհիվ ձեր մազերը ձեռք կբերեն առողջ և բնական փայլ, որը մինչև քսելը իսպառ բացակայում էր կամ ձանձրալի էր։ Ձեր մազերը կդառնան շատ ավելի հաստ, ավելի գեղեցիկ, և դուք նույնիսկ կարող եք մոռանալ, որ ժամանակին խնդիրներ եք ունեցել մազերի հետ: 

 



Մազերի գույնը կախված է պիգմենտային բջիջներից, որոնք գտնվում են յուրաքանչյուր մազի ֆոլիկուլի հիմքում: Տարիքի հետ այս պիգմենտային բջիջները մահանում են, և դրանց արդյունավետությունը նվազում է: Երբ մարմինը դադարում է պիգմենտներ արտադրել, մազերը սկսում են սպիտակել։ Այնուամենայնիվ, դուք կարող եք կանխել մոխրագույն մազերի առաջացումը՝ սնուցելով ձեր գլխամաշկը և պաշտպանելով ձեր մազերի ֆոլիկուլները: Եթե ​​ձեր պիգմենտային բջիջներն ավելի առողջ են, ապա դուք շատ ավելի երկար կխուսափեք մոխրագույն մազերից:

 

 

Մոխրագույն մազերը կարող են առաջանալ բազմաթիվ գործոնների պատճառով, ինչպիսիք են.

հորմոնալ անհավասարակշռություն

հիպերթիրեոզ

սննդանյութերի անբավարարություն

գենետիկ խանգարումներ

վարսահարդարիչի և մազերի ներկերի օգտագործումը

քիմիաթերապիա

Մազերի ներկը օգտագործվում է մոխրագույն մազերը ներկելու համար, սակայն դրանք լի են քիմիական նյութերով և կարող են վնասել մազերը: Այսպիսով, լավագույն լուծումը կլինի բնական միջոցների օգտագործումը:

Բարեբախտաբար, կա տնական բնական լուծում, որը ձեր մազերին անհավանական տեսք կհաղորդի: Միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է միայն կոկոսի յուղ և կիտրոնի հյութ:



Կոկոսի յուղը պարունակում է հակամանրէային հատկություններ, լաուրինաթթու և միջին շղթայի ճարպաթթուներ։ Այս հատկությունները ամրացնում են մազերը, բարելավում են գլխամաշկի վիճակը, ինչպես նաև օգնում են մազերի աճին։ Բացի այդ, այն նվազեցնում է սպիտակուցի կորուստը և երկար ժամանակ օգտագործելու դեպքում նաև օգնում է բնական գույն հաղորդել մոխրագույն մազերին, քանի որ յուղը հարուստ է հակաօքսիդանտներով։

Կիտրոնի հյութը կանխում է սպիտակ մազերի առաջացումը։ Այն պարունակում է հսկայական քանակությամբ B և C վիտամիններ, ինչպես նաև ֆոսֆոր, որը սնուցում է մազերը։

Ձեզ հարկավոր է․

3 թեյի գդալ թարմ կիտրոնի հյութ

50 մլ օրգանական կոկոսի յուղ

 

 

Երեք թեյի գդալ կիտրոնի հյութը խառնեք կոկոսի յուղի հետ։

Այնուհետև այս խառնուրդը քսեք ձեր մազերին և մերսեք ձեր գլխամաշկը:

Թողնել առնվազն մեկ ժամ։

Ապա լվացեք ձեր մազերը շամպունով:

Կրկնեք այս պրոցեդուրան ամեն շաբաթ և դուք կզարմանաք արդյունքներից:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը