Գերչակի յուղի օգտակար հատկությունները. Այն օգտակար է հատկապես կանանց


Գեղեցիկ և խնամված մազերը, թարթիչները և հոնքերը յուրաքանչյուր կնոջ կերպարի անբաժանելի մասն են: Օգտագործվող կոսմետիկ միջոցները, վարսահարդարիչը հաճախ ազդում են դրանց որակի վրա: Դրանց որակը լավացնելու համար կարելի է օգտագործել գերչակի յուղ:
Գերչակի յուղը հրաշքներ է գործում, այն կանանց անբաժանելի մասնիկն է: Օրինակ, եթե ցանկանում եք խիտ և ամուր թարթիչներ ունենալ, ապա բավական է դրանք խնամել գերչակի յուղով: Գերչակի յուղն օգտակար է նաև մազերի համար: Այն օգնում է վերականգնել մազերի փայլը, ամրությունը, առողջ տեսքը և խտությունը: Մազաթափության դեմ պայքարելուն կօգնի այս պարզագույն դեղամիջոցը: Այն պատրաստելու համար 1 չափաբաժին գերչակի յուղին ավելացնում ենք 2 չափաբաժին օղի, խառնուրդով մերսում ենք մազերի արմատները: Արդյունքը երկար չի սպասեցնի: Գերչակի յուղը լավ է անդրադառնում նաև մաշկին: Կարող եք ճաքճքած ձեռքերը բուժել այս յուղով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ գերչակի յուղը հակաբորբոքային հատկություն ունի, ինչը նպաստում է վերքերի արագ լավացմանը: Հարթ շրթունքներ ունենալու համար ամեն օր օգտագործեք գերչակի յուղ, որը կապահովի չորացած և ճաքճքած շրթունքների գեղեցիկ տեսքը:
Թարթիչների համար օգտագործման եղանակը
Մաքրեք դիմահարդարումը և լավ լվացեք դեմքը:
Գերչակի յուղը քսեք թարթիչներին:
Գերչակի յուղը թարթիչներին քսեք քնելուց 3-4 ժամ առաջ: Քնելուց առաջ աչքերը թրջեք անձեռոցիկով, ապա յուղի մնացորդները լվացեք ջրով:
Հոնքերի համար օգտագործման եղանակը
Հոնքերը մաքրեք դիմահարդարումից:Քնելուց 3 ժամ առաջ գերչակի յուղը քսեք թարթիչներին:Յուղի այն մասը, որը չի ներծծվել, քնելուց առաջ լվացեք:
Մազերի համար օգտագործման եղանակը
Մազերը լվանալուց 2 ժամ առաջ դրանց գերչակի յուղ քսեք: Ապա մազերը լվացեք շամպունով:
Մազերը վերականգնելու համար 1 թեյի գդալ գերչակի յուղը խառնեք 2 ճաշի գդալ կաթի և մեկ պարկուճ գլիցերինի հետ: Լավ խառնեք, ստացված զանգվածը տաքացրեք թույլ կրակի վրա, քսեք մազերի ծայրերին, պահեք 20-30 րոպե:
