Գազավորված ըմպելիքը մեծապես ազդում է նիհար մարդկանց վրա․ ահա ինչ կերպ
Գազավորված ըմպելիքի չարաշահումը ոչ միայն հանգեցնում է գիրացման, այլ նաև վնասում է ծնկահոդային հատվածը: Հնարավոր արթրիտի դեպքում նաև խորացնում է հիվանդությունը: Այս մասին է հաղորդում budetezdorovy.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, հետազոտություն է անցկացվել այն մարդկանց շրջանում, ովքեր ունեցել են արթրիտ հիվանդությունը (դա հիվանդություն է, որն արտահայտվում է հիմնականում հոդերի քրոնիկական ախտահարումով): Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ այն մարդիկ, ովքեր առհասարակ և հատկապես ծնկային խնդիր ունենալու ժամանակ օգտագործել են գազավորված ընպելիք, վերջիններիս մոտ ծնկային հիվանդությունը ավելի է քչացել:
Հատկանշական է, որ գազավորված ըմպելիքը մեծապես ազդում է նիհար մարդկանց վրա:
Հետազոտողները առաջարկում են, որպեսզի նման հիվանդություն ունեցողները ավելի ուշադիր լինեն իրենց սննդային համակարգին, քանի որ նման դեպքերում հնարավոր է հիվանդության սրացում և բարդացում:
Աղբյուրի փոխանցմամբ, նման գազավորված քաղցր ըմպելիքները կարող են հանգեցնել նաև ավելի բարդ խնդիրների` գիրություն, ժամանակից շուտ ծերացում, և սթրես: