Օգտակար և համեղ բաղադրատոմս․ Գազարով կոճապղպեղով և դարչինով կեքսեր

Դիտումներ 145

Օգտակար և համեղ բաղադրատոմս․ Գազարով կոճապղպեղով և դարչինով կեքսեր

Բաղադրամասեր․

Գազար 4 հատ

Ցորենի ալյուր 1,5 բաժակ

Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ

Դարչին 1 թեյի գդալ

Սոդա ½ թեյի գդալ

Մշկընկույզ ¼ թեյի գդալ

Կոճապղպեղ ½ թեյի գդալ

Բուսական յուղ ¾ բաժակ

Շաքարավազ 1 բաժակ

Ձու 3 հատ

Վանիլի էքստրակտ 1 թեյի գդալ

Աղ

 



Գազարը անցկացնում ենք խոշոր քերիչով։ Խառնել ալյուրը, փխրեցուցիչը, սոդան, աղը, դարչինը, կոճապղպեղը և մշկընկույզը։ Կարագը, ձուն և շաքարավազը հարիչով հարում ենք բարձր արագությամբ։ Սերուցքային զանգվածին ավելացնում ենք քերած գազարն ու վանիլինը և հարում ենք հարիչով մինչև միատարր զանգված ստանալը։ Այնուհետև մաս-մաս լցնել ալյուրի խառնուրդը և ցածր արագությամբ հարել։

 



Կեքսի թխման ամանների մեջ լցրեք պատրաստի զանգվածը։ Թխել 190 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20-25 րոպե։ Վառարանից հանելուց հետո պատրաստի քափքեյքերը 10 րոպե թողնում ենք կաղապարների մեջ սառչի, իսկ հետո թղթի հետ միասին հանում ենք ու թողնում, որ սառչի առնվազն 1 ժամ։ Մատուցելուց առաջ շաղ տալ շաքարի փոշի։

 



Ամենաընթերցվածը