Գազարի միջոցով բուժեք դիսբակտերիոզը․ Օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ հարկավոր է ․․․

Դիտումներ 759

Գազարի միջոցով բուժեք դիսբակտերիոզը․ Օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ հարկավոր է ․․․

Տարբերակում են աղիքների դիսբակտերիոզի բարդության չորս աստիճան: 

Առաջին աստիճանի դեպքում աղիքներում որոշ չափով նվազում է առողջ մանրէների` հիմնականում բիֆիդում լակտոբակտերիա կոչվող ու լիարժեք աղիքային ցուպիկների քանակը, իսկ մյուս ցուցանիշները դեռևս գտնվում են նորմայի սահմաններում:

 

 

Որպես կանոն, հիվանդության սկզբնական շրջանում աղիների ֆունկցիայի զգալի խանգարումներ չեն նկատվում: 



Փաստորեն, այդ շրջանը համարվում է գործնականորեն առողջ մարդու օրգանիզմի ռեակցիան այնպիսի անբարենպաստ գործոնների նկատմամբ, ինչպիսիք են սնվելու ռեժիմի խանգարումը, հատկապես լայն սպեկտրի հակաբիոտիկների հաճախակի օգտագործումը, վերին շնչուղիների կատառալ բորբոքումները: Չնայած այս փուլում մարդն իրեն լավ է զգում, սակայն ցանկալի է բուժումը սկսել հենց այդ շրջանում, երբ բուժման արդյունավետությունը բարձր է:

Դիսբակտերիոզի երկրորդ աստիճանի ժամանակ աղիներում բնակվող բիֆիդում բակտերիաների, լակտոբակտերիաների, ինչպես նաև աղիքային օգտակար ցուպիկների արտահայտված պակաս և ախտածին մանրէների` ստաֆիլոկոկի, սնկերի, Proteus կոչվող բակտերիաների աճ է արձանագրվում: Աղիքների գործունեությունը փոքր-ինչ խանգարվում է: Կղանքը պարբերաբար դառնում է ջրիկ, կանաչ երանգ և տհաճ հոտ է ունենում: Հիվանդները հազվադեպ գանգատվում են փորկապությունից, որովայնի փքվածությունից, սրտխառնոցից: Նկատվում են ալերգիկ երևույթներ:

 

 

Աղիքների դիսբակտերիոզի երրորդ աստիճանի ժամանակ զգալիորեն ավելանում են ագրեսիվ, ախտածին մանրէները: Դրանց թիվը հասնում է տասնյակ միլիոնների: 



Հետազոտվող կղանքի նմուշներում հայտնվում են ախտածին մանրէների` ոսկեգույն ստաֆիլոկոկի, պրոտեուսի, հեմոլիտիկ էնտերոկոկի, կլեբսիելայի, էնտերոբակտերիաների, ցիտրոբակտերիաների մեծ քանակ: Այս փուլում հիվանդները գանգատվում են որովայնի փքվածությունից, ախորժակի վատացումից, վատ ինքնազգացումից, թուլությունից, լուծից, կղանքը լինում է չձևավորված, հաճախ կանաչ գույնի: Հիվանդը դառնում է անաշխատունակ: Քաշը պակասում է: Նկատվում են նաև ալերգիկ նշաններ` հատկապես դեմքի վրա:

Նշված երևույթներն ավելի են արտահայտվում աղիքների դիսբակտերիոզի չորրորդ աստիճանի ժամանակ: Ձեզ ենք ներկայացնում բաղադրատոմս գազարով, որը բուժում է դիսբակտերիոսը։

 

 

Ձեզ անհրաժեշտ է ՝

Նեխուր, սպանախ, մաղադանոս և գազար։ Պետք է նշված մթերքներից հյութ պատրաստեք։

Խառնեք գազարի, նեխուրի, մաղադանոսի, սպանախի հյութերը (7։4։2։3)։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք երկու շաբաթ։ Հիշեք, ինքնաբուժությամբ զբաղվելը ճիշտ չէ, ցանկացած խպնդրի դեպքու հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը