Գաղտնիք, որը կօգնի ձեզ ընտրել այսպիսի կարմիր, հասած, համեղ ձմերուկ
Ձմերուկ շատերս ենք սիրու, երբ այն լավն է լինում։ Կարմիր, հասած ձմերուկից համեղ բան այս սեզին շատ քիչ են։
Բայց այսպիսի ձմերուկ ընտրելու համար պետք է որոշակի գաղտնիքներ իմանաք։
Կարելի է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին ձմերուկ ուտել, թե ոչ։
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Ardyo-k-kareli-e-shakarayin
Ահա այն գաղտնիքը, որը կօգնի ձեզ ընտրել այսպիսի կարմիր, հասած, համեղ ձմերուկ։
Ձմերուկը պետք է իր չափոերի համեմատ ավելի ծանր լինի։
Ուշադրություն է պետք դարձնել նաև պոչին։
Չորացած պոչը նշան է, որ ձմերուկը հասած է: Իսկ եթե այն կանաչ է, ուրեմն, ամենայն հավանականությամբ, ձմերուկը ժամանակից շուտ է քաղվել և հասած չէ:
Ինչպես նաև ձմերուկ ընտրելիս այն ձմերուկը ընտրեք, որի վրա կան այսպիսի հետքեր։ Այն վկայում է, որ ձմերուկը քաղցր կլինի։ Եվս մեկ բանի վրա է պետք ուշադրություն դարձնել։
Ուշադրություն դարձրեք այն հատվածի վրա, որը եղել է հողի կողմը։ եթե այն սպիտակ է, ուրեմն ձմերուկը հասած չէ, իսկ դեղնավուն կամ դեղնա-նարնջագույնը կվակայի ձմերուկի հասած լինելու մասին։
Ահա այն խորհուրդները, որի շնորհիվ միայն հասած և կարմիր ձմերուկ եմ գնում