Գաստրիտի առաջին ախտանշանները

Դիտումներ 420

Գաստրիտի առաջին ախտանշանները

Այս խանգարման բուժման ու կանխարգելման հիմնական միջոցը սննդակարգի կարգավորումն է, սակայն գաստրիտի սրման դեպքում նման միջոցների ձեռնարկումը կարող է բավարար չլինել տհաճ զգացողություններից ազատվելու համար։ Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս ընդունել բուսական թուրմեր, որոնք շատ արդյունավետ են ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ։


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ժողովրդական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն պայքարել գաստրիտի դեմ, կմեղմեն ցավոտ զգացողություններն ու կկանխեն հիվանդության սրացումները։



Խառնել հավասար քանակությամբ   անանուխը, երիցուկը, սամիթի սերմերն այնուհատև ստացված խառնուրդի 2 թեյի գդալին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 20 րոպե թրմել և քամել։ Դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան։ Թուրմն անհրաժեշտ է ընդունել գոլ վիճակում 100 մլ։

1 ճաշի գդալ սրոհունդը լցնել թերմոսի մեջ, ավելացնել 1 բաժակ եռման ջուր և թրմել երկու ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական 2 անգամ 1/3 բաժակ։

Սրոհունդը տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ամենուրեք` ժայռաճեղքերում, կիրճերում, անտառեզրերին, մարգագետիններում:
Հայկական տարանուններն են՝ արևքուրիկ, եզնածաղիկ դաշտի, թեյի ծաղիկ, հազարածաղիկ, հայֆարիզոն, հիպերիկոն, հոտմոտ, մկան աղիք, մշահամուկ, պոպղակ։

1 ճաշի գդալ մանրացրած հազարի թերթիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 1-2 ժամ, այնուհետև քամել։ Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական 2 անգամ 1/2 բաժակ, ինչպես նաև ևս մեկ բաժակ քնելուց առաջ։



Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:



Ամենաընթերցվածը