Ֆրիտտատա․ Պատրաստեք իտալական խոհանոցի այս հրաշք ուտեստը

Դիտումներ 351

Ֆրիտտատա․ Պատրաստեք իտալական խոհանոցի այս հրաշք ուտեստը

Բաղադրամասեր․

  • Ձու 6 հատ

  • Պղպեղ 3 հատ
  • Կարմիր սոխ 1 գլուխ
  • Մաղադանոս 20 գ
  • Բրոկկոլի 150 գ
  • Կիտրոն ¼ կտոր
  • Ձիթապտղի ձեթ 50 մլ
  • Սխտոր
  • Կարագ 30 գ
  • Ուրց 1 փունջ
  • Մշկընկույզ
  • Պապրիկա
  • Աղ
  • Աղացած սև պղպեղ



Ձվերը խառնել աղի, աղացած մշկընկույզի և պապրիկայի հետ։

Բրոկկոլին և պղպեղը կտրատել բարակ շերտերով: Սոխը կտրտել բարակ կես օղակների: Սխտորն ու մաղադանոսը մանր կտրատել, խառնել կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի հետ։ Կարագի մեջ տապակել կտրատած սոխը մինչև փափկի, ավելացնել բրոկկոլի, տապակել մեկ րոպե, ապա ավելացնել պղպեղ, տապակել ևս մեկ րոպե, ավելացնել մի պտղունց ուրց, մեկ րոպե հետո մաղադանոս սխտորով կիտրոնի հյութի և ձեթի մեջ, իսկ երեսուն վայրկյան հետո լցնել ձվերը: 

 

 

 

 



Երբ ձվերը սկսում են պնդանալ, տապակը ուղարկեք 180 աստիճան տաքացրած ջեռոց յոթից տասը րոպե: Մատուցել համեմած աղով, պղպեղով և ուրցի տերևներ շաղ տալ։



Ամենաընթերցվածը