Կանայք պետք է ամեն օր սոված փորին 1 հատ վարունգ ուտեն․ Տեսեք ինչ կկատարվի ձեր օրգանիզմում
Վարունգը պարունակում է վիտամիններ, որոնք անհրաժեշտ են Ձեր օրգանիզմին: Վարունգի պտուղների 94-96%-ը ջուր է, իսկ մոտ 1-2%-ը՝ շաքար։
Պարունակում է A, C, B և B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։
Օրական 1 հատ վարունգ կերեք ՝ սոված փորին և կզգաք մի շատ օգուտներ։ Վարունգը կարող է ամրացնել լնդերը, թարմացնել շնչառությունը: Վարունգը նպաստում է արյան մաքրմանը:
Վարունգն օգնում է ազատվել ստամոքսի այրոցներից: Արևի ճառագայթների հետքերը Ձեր մաշկից կարող եք վերացնել, եթե տրորեք այն վարունգով:
Իսկ ինչու՞ հատկապես կանայք պետք է դատարկ ստամոքսին վարունգ ուտեն։
Վարունգը բարելավում է մազերի և եղունգների վիճակը։ Վարունգի մեջ պարունակվող սիլիկոնն օգնում է մազերն ու եղունգները դարձնել ավելի փայլուն և ամուր, օգնում է մազերի արագ աճին: Վարունգը լավացնում է մարսողությունը և օգնում նիհարել։ Ցածր կալորիականության և շատ հեղուկ պարունակելու շնորհիվ վարունգը հրաշալի սնունդ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Իսկ այսօր շատ կանայք են ցանկանում նիհարել։
Վարունգը պայքարում է քաղցկեղի դեմ։ Վարունգն իր մեջ պարունակում է սեկոիզոլարտիսրեստինոլ, լարիսիրեսինոլ և պինորեսինոլ: Այս երեք միացությունները նվազեցնում են քաղցկեղի մի քանի տեսակների ռիսկը, այդ թվում՝ կրծքագեղձի, շականակագեղձի և արգանդի։
Վարունգի հյութը պարունակում է հորմոն, որը շատ անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձին ինսուլին արտադրելու համար: Բացի այդ, հետազոտությունների արդյունքում, պարզվել է, որ վարունգի բաղադրության մեջ մտնող, այսպես կոչված, սերինիններն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Նրանում պարունակվող բջջանքը, կալցիումը և մագնեզիումը արդյունավետորեն կարգավորում են արյան ճնշումը, ինչպես բարձր, այնպես էլ ցածր լինելու դեպքում:
Մեծ քանակով ջուր, վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտների պարունակությամբ՝ վարունգն անփոխարինելի կոսմետիկ միջոց է դառնում: Աչքերի տակ մուգ պարկերից, յուղոտությունից ազատվելու, մաշկը թարմացնելու համար կարող եք վարունգ օգտագործել: