Ֆանտաստիկ փափուկ միս քյաբաբի համար ընդամենը 30 րոպեում

Դիտումներ 407

Ֆանտաստիկ փափուկ միս քյաբաբի համար ընդամենը 30 րոպեում

3 եղանակ՝

1. Բաղադրատոմսը շատ պարզ է.

2 կգ մսի համար՝ 1 մեծ կամ 2 փոքր կիվի: Հասածները ձեռքերով հունցում ենք ու խառնում մսի հետ, իսկ պինդ կիվիները մանր կտրատում ենք ու խառնում մսի հետ։ Համեմունքներ և սոխ - ինչպես ցանկանում եք: Մ

2. Երկու նուռ (ցանկալի է ոչ թե նռան հյութ, այլ նուռ), 2/3 բաժակ չոր կարմիր գինի (մոտ 150 մգ), սոխ։ Մենք անմիջապես աղ չենք լցնում, քանի որ միսը հյութ կտա, բայց այս հյութը պետք է պահպանել։ Թողնում ենք 10–12 ժամ (ես թողել եմ ամբողջ գիշեր, բայց եթե միսը ավելի երկար է մնում, ոչինչ), տապակելուց մոտ 1,5 ժամ առաջ աղ ենք ավելացնում և խառնում։ Եվ ևս մեկ «գաղտնիք»՝ երբ սկսում ես միս «տապակել» նախ միսը շամփուրի վրա (կամ ցանցի վրա) կրակով փակիր, այսինքն ահեք բաց կրակի վրա մի քիչ, ընդամենը մի քանի վայրկյան: Միսն անմիջապես ունենում է կեղև, իսկ հյութը մնում է ներսում։ Իսկ հետո սովորականի պես խորոված պատրաստել։

3. Միսը լցնել բարձր գազավորված հանքային ջրով և եփել 2 ժամ, ապա քամել մնացած հանքային ջուրը, ավելացնել բոլոր համեմունքները և խառնել մայոնեզի կամ թթվասերի հետ։ Թողնել 10-15 րոպե և տապակել։ Ցանկացած ձիգ միս կդառնա փափուկ:



Հատուկ քյաբաբի բաղադրատոմս, որը շշի վրայից չի ընկնում․ Այն ինձ տրամադրել է Աշոտը, ով մանղալչի է

Ձեզ ենք ներկայացնում յուրահատուկ բաղադրատոմս։ Հատուկ քյաբաբի բաղադրատոմս, որը ոչ միայն համեղ և հյութեղ է ստացվում, պատրաստվում է շատ արագ, հեշտ և ամենակարևորը շշի վրայից չի ընկնում։

 

 

Xohanoc.am-ին բաղադրատոմսը տրամադրել է Աշոտը, ով երկար տարիներ աշխատում է այդ ասպարեզում և մանղալչի է։ Այսպիսով, տավարի քյաբաբ պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

Տավարի միս  ՝ ամբողջությամբ անյուղ - 1 կգ,

Սոխ - 200 գրամ,

Խոզի ճարպ - 300 գրամ,

Հավի կրծքամիս - 150 գրամ,

Խոզի միս (ցանկալի է յուղոտ) - 150 գրամ,

Համեմի սերմ - 2,5 թեյի գդալ,

Աղ - ըստ ճաշակի,

Կարմիր պղպեղ - 2 թեյի գդալ,

Սև պղպեղ - 1 թեյի գդալ,

 

 



Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրամասերը լավ լվացեք, սոխը մաքրեք և հավասարաչափ կտրատեք մանր կտորների։ Ինչքան աղ որ օգտագործելու եք դրա 1/3 մասը ցանեք կտրատած բաղադրամասերի վրա և լավ խառնեք։ 

 

Ստացված զանգվածը դրեք սառցախցիկում։ Թողեք մի փոքր սառչի, բայց չքարանա։ Սառած վիչակում աղացեք 2 անգամ։ Ավելացրեք համեմունքները և մոտ 100-150 մլ ջուր։ Ձեռքերով լավ հարեք, հարվածներ հասցրեք մսին և դրեք սառնարանը։

 

 

Սպասեք 30-40 րոպե և շարեք այն շշերի վրա։ Միջինից մի փոքր ուժեք ածուխ դարձած կրակի վրա եփեք 12-14 րոպե և վերջ։ Կստացվի հրաշալի քյաբաբներ։ Փորձեք և համոզվեք։ Բաղադրատոմսը տրամադրեց Xohanoc.am-ը։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը