Այս համեմունքը վերացնում և բուժում է եղունգների սունկը
Քրքումը ոչ միայն ի վիճակի է դիմակայել վնասակար միկրոօրգանիզմների դեմ, որոնք, այլև օգնում է ամրացնել եղունգները և ազատել մարդուն տհաճ ցավից։
Քրքումի ազդեցությունն ուժեղացնելու համար առաջարկում ենք այն համադրել մեկ այլ բաղադրիչի՝ կոկոսի յուղի հետ։ Այն ունի նաև հակաբակտերիալ և հակասնկային հատկություն, հետևաբար հաջողությամբ պայքարում է եղունգների սնկերի դեմ:
Բաղադրությունը՝
3 ճ/գ օրգանական կոկոսի յուղ (45գ)
3 ճ/գ քրքումի փոշի (30գ)
1 ապակյա բանկա կափարիչով
Կոկոսի յուղը տաքացրեք մինչև հալվի (այն պետք է լինի 100% օրգանական):
Ապա ավելացրեք քրքումի փոշի:
Խառնեք, համոզվեք, որ ունեք սերուցքային խառնուրդ և հեռացրեք կրակից:
Թողեք մի փոքր սառչի, ապա տեղափոխեք ապակե տարայի մեջ։
Երբ ստացված զանգվածը կարծրանա, կարող եք սկսել օգտագործել այն քսել եղունգներին:
Թողեք 30-40 րոպե (քսուքը պետք է լավ ներծծվի), ապա լվացեք ջրով։
Ցանկության դեպքում այն կարող եք քսել նաև ձեր ոտքերի ներբաններին և մարմնի այլ հատվածներին, որոնք ենթակա են սնկային վարակների:
Կրկնեք պրոցեդուրան ամեն օր, մինչև նկատեք ձեր եղունգների վիճակի բարելավում։