Եթե ուզում եք ունենալ առողջ երիկամներ, ապա խմեք այս ըմպելիքը
Սննդաբան Վենդի Բազիլյանը կիսվել է, որ երիկամների առողջության համար լավագույն ըմպելիքը ջուրն է։
Ըստ մասնագետի՝ երիկամները գործում են որպես զտիչներ, որոնք արյունից հեռացնում են տոքսինները՝ դուրս մղելով դրանք միզելու միջոցով։ Օրգանը նաև կարգավորում է արյան մեջ նատրիումի, կալցիումի, ֆոսֆորի և կալիումի հավասարակշռությունը, ինչը կարևոր է նյարդերի և մկանների ճիշտ աշխատանքի համար։
Ջուրը, ինչպես բացատրում է Բասիլյանը, օգնում է մարմնին ավելի լավ աշխատել և լրացնում է օրգանիզմում հեղուկի պակասը:
Երիկամների առողջության մասնագետը նաև խորհուրդ է տվել խմել կիտրոնով ջուր։
«Կիտրոնը պարունակում է ցիտրատ կամ կիտրոնաթթու, որը կարող է խանգարել երիկամների քարեր ձևավորող բյուրեղների աճին և կուտակմանը», - բացատրեց նա:
Մեկ այլ առողջարար ըմպելիք է լոռամրգի հյութը:
«Լոռամրգի հյութն ունի հակակպչուն հատկություն, որը թույլ չի տալիս բակտերիաները կպչել միզուղիների պատերին: Պաշտպանիչ ազդեցությունն ապահովում են լոռամրգի հյութի մեջ պարունակվող պրոանտոցիանինները՝ պոլիֆենոլները »,- պարզաբանեց սննդաբանը։
Առավոտյան մեկ բաժակ սուրճը, նշում է նա, նվազեցնում է երիկամների սուր վնասվածքի և երիկամային անբավարարության զարգացման ռիսկը։ Ավելին, փորձագետը նշել է, որ ռիսկի ամենամեծ նվազումը գրանցվել է նրանց մոտ, ովքեր օրական 2-ից 3 բաժակ սուրճ են խմում։