Եթե ուզում եք հրաժեշտ տաք շաքարին, ուրեմն խմեք այս բանջարեղենի ջուրը

Դիտումներ 3815

Եթե ուզում եք հրաժեշտ տաք շաքարին, ուրեմն խմեք այս բանջարեղենի ջուրը

Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը օգտակար է շաքարային դիաբետին և իջեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ։ ԱՅո, այս բանջարեղենի ջուրը ունակ է կռվել շաքարի դեմ։ Խոսքը գնում է կանաչ լոբու մասին։

 

 

Կանաչ լոբին պարունակում է մինչև 25% սպիտակուց, որը յուրացվում է 70-80%-ով։ Պարունակում է նաև վիտամին Е, С, К, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, երկաթ, մագնիում, ծծումբ, բոր, ֆոսֆոր, ցինկ և այլ սննդանյութեր։

 



 Լոբու մեջ պարունակվող ամինաթթու տրիպտոֆանը նպաստում է երջանկության և առողջ քուն պարգևող հորմոնների արտադրությանը։ Տիրոզինն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների առաջացման համար, իսկ արգինինն ունի ինսուլինանման ազդեցություն։ Արգինինն ավելի շատ է կանաչ լոբու պատիճում։

 

 

Շաքարային դիաբետի ժամանակ պատրաստեք այս թուրմը ՝ կանաչ լոբով։ 6-7 չոր մանրացրած պատիճը 5 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ։ Թրմեք 3 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։



 Շարունակեք 10 օր, ընդմիջեք 3 օր և կրկնեք ևս 1 անգամ։ Թուրմի դրական ազդեցությունը կուժեղանա, եթե ավելացնեք 1 թ/գ հապալասի տերև։ 

 

 

Կանաչ լոբու պատիճից պատրաստված ջրային թուրմը լայն կիրառում ունի գերմանական ժողովրդական բժշկության ոլորտում։ Օգտագործվում է շաքարային դիաբետի, երիկամների և միզապարկի քարերի առաջացման և դրանց այլ հիվանդությունների, ռևմատիզմի, հոդատապի, իշիասի և արյան բարձր ճնշման դեպքում։



Ամենաընթերցվածը