Եթե ունեք թաց կամ խորխաբեր հազ, ապա սա կօգնի ձեզ

Դիտումներ 498

Եթե ունեք թաց կամ խորխաբեր հազ, ապա սա կօգնի ձեզ

Թաց հազը շատ ավելի լավ է, քան չոր հազը։ Բժիշկները թաց հազը անվանում են «արդյունավետ»՝ այն օգնում է հեռացնել վիրուսային տարրերի քայքայված մնացորդները։ Վատ է, երբ խորխը չափազանց մածուցիկ է, և դժվար է հազալը։

 

 

Այստեղ մեզ կօգնի կոճապղպեղով տաք կաթը՝  1/3 թեյի գդալ  մեկ  բաժակ կաթի համար, խմել փոքր կումերով։ Կարելի է ավելացնել նաեւ մի քիչ քրքում եւ մեղր, եթե վերջինիս նկատմամբ ալերգիա չունեք։ Այս միջոցը կարելի է խմել օրական 3-4 անգամ՝ ժամանակի ընթացքում չափաբաժինները հավասարաչափ բաշխելով։



Ի՞նչ լուրջ հիվանդություն կարող է առաջացնել լորձը և ինչպե՞ս ազատվել օրգանիզմի ավելորդ լորձից

Ադենոիդներ՝ նշագեղձերի բորբոքում կամ մեծացում՝ օրգանիզմում տարբեր տոքսինների կուտակման հետևանքով։
Անգինան կոկորդի բորբոքումն է, որն առաջանում է օրգանիզմում մեծ քանակությամբ քայքայվող մթերքների և սննդի թափոնների առկայությամբ:

 


Ասթմա` երբ բրոնխներում լորձի կուտակումը հանգեցնում է շնչառության դժվարության: Արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է հրաժարվել լորձ առաջացնող սննդից և ըմպելիքներից (պաստերիզացված կաթ և կաթնամթերք, սպիտակ հաց, գրեթե բոլոր խտացված և ածխաջրերով հարուստ մթերքները): 

Հիվանդությունը առաջանում է բացառապես լորձի կուտակման հետևանքով, որը պետք է հեռացվի պատշաճ սնուցմամբ:

Բրոնխիտը զարգանում է մարմնում լորձի կուտակման պատճառով:
Թոքերի բորբոքումն առաջանում է լորձի և այլ թափոնների ավելորդ կուտակման պատճառով։



Գրիպն առաջանում է օրգանիզմում սննդի մնացորդների և նյութափոխանակության արտադրանքի ավելորդ կուտակման հետևանքով, որոնք բարենպաստ միջավայր են շնչառական օրգանների վրա ազդող պաթոգեն բակտերիաների վերարտադրության համար:
Ամենից հաճախ հազը կապված է շնչուղիների լորձից ազատվելու մարմնի փորձերի հետ:

Լարինգիտը շնչառական համանարգի բորբոքումն է, որն առաջանում է օրգանիզմում տոքսինների առկայությունից:

 

 

Ռինիտը քթի թաղանթի բորբոքումն է, որն առաջանում է սինուսոիդային իջվածքներում մեծ քանակությամբ լորձի պատճառով:

Հարի Բենջամին, բժիշկ, բնաբան, ԱՄՆ.

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը