Եթե ունեք բարձր ճնշում դադարեք խմել պարացետամոլ․ Դեղամիջոցի վտանգի մասին

Դիտումներ 1670

Եթե ունեք բարձր ճնշում դադարեք խմել պարացետամոլ․ Դեղամիջոցի վտանգի մասին

Պարացետամոլ, դեղամիջոց, որը հայտնի է Ացետամինոֆեն անվամբ, օգտագործվում է որպես ջերմիջեցնող։ Այն սովորաբար օգտագործվում է մեղմ և չափավոր ցավի դեպքում։ 

 

 

«Պարացետամոլի» երկարաժամկետ օգտագործումը հիպերտոնիկ հիվանդների մոտ բարձրացնում է ուղեղի կաթվածի և սրտին հիվանդությունների վտանգը։
 


Նման եզրահանգման են եկել Էդինբուրգի համալսարանի գիտնականները։ Փորձաքննության արդյունքները հրապարակված ենCirculation ամսագրում։ 

Նշվում է, որ փորձարկվողների 2/3-ը նաև հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներ է խմել: Արդյունքում գիտնականները պարզել են, որ միջին հաշվով հետազոտության մասնակիցների մոտ արյան ճնշումը բարձրացել է։
Փորձագետների կարծիքով՝ «Պարացետամոլի» կանոնավոր ընդունումը կարող է մոտ 20 տոկոսով բարձրացնել սրտի հիվանդությունների կամ ուղեղի կաթվածի վտանգը։
 


Երբ փորձարկում անցնողները դադարել են ընդունել այս դեղը, նրանց ճնշումը վերադարձել է այն մակարդակին, որ եղել է մինչ ուսումնասիրությունը։
 
 
Ավելի վաղ գիտնականները հանգել էին այն եզրակացության, որ որոշ անցանկալի ռեակցիաների առաջացման դեպքում` ամենատարածված և մատչելի ցավազրկողներից մեկի ընդունումը պետք է անհապաղ դադարեցնել:


Ամենաընթերցվածը