Եթե ունեք այս խնդիրները, ապա արգելված է ձեզ լոլիկ ուտել
Դիտումներ 612
Բանջարեղենը բոլորի համար չէ, որ օգտակար է:
Սննդաբան Դարիա Ռուսակովան բացատրել է, որ գաստրոէնտերոլոգիական հիվանդություններով տառապողները պետք է իրենց սննդակարգից բացառեն լոլիկը։ Բանջարեղենը կարող է բացասաբար ազդել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի վրա։
Լոլիկը համարվում է թթուներով հարուստ բանջարեղեն, և դրանք այն նյութերն են, որոնք կարող են խաթարել լորձաթաղանթի ամբողջականությունը և վատթարացնել սրացումը։
«Որոշ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են հոդատապը, միզաթթվի մակարդակի բարձրացումը, միզաքարային հիվանդությունների դեպքում, խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ լոլիկ ուտել»,- պարզաբանել է մասնագետը։
Բժշկի խոսքով՝ բանջարեղենը փոխում է մեզի միջավայրը, ուստի կարող են քարեր առաջանալ։
Ամենաընթերցվածը