Եթե ունեք այս 3 նշանները, ապա շատ արագ հրաժարվեք շաքարից, այլապես ցավալի վերջաբան կունենանք

Դիտումներ 281

Եթե ունեք այս 3 նշանները, ապա շատ արագ հրաժարվեք շաքարից, այլապես ցավալի վերջաբան կունենանք

 

Օրգանիզմում չափազանց շատ շաքարի մեկ նշանը մշտական ​​հոգնածությունն է: Բայց սա ամենավատ բանը չէ, որ կարող է սպասել քաղցր ատամ ունեցողներին։

Էնդոկրինոլոգ Անտոնինա Գուրեեւան կիսվել է շաքար ուտելու նորմերով։

Օրական 2000 կալորիա էներգիայի ընդունման համար մենք պետք է օգտագործենք ոչ ավելի, քան 50 գրամ շաքար, ասում է մասնագետը։

 

 

Պարզվել է, որ շատ շաքարավազը կարող է թուլացնել իմունային համակարգը։

Եթե ​​խոսում ենք թուլության մասին, ապա շատերի համար, օրինակ, շոկոլադն օգնում է էներգիա համալրել։ Բայց կենսունակության նման լիցքը արագ անհետանում է։

Արյան շաքարի մակարդակը քաղցրավենիքից արագ բարձրանում է, բայց նույնքան արագ նվազում է:

Նաև քաղցր մթերքների օգտագործումը նվազեցնելու անհրաժեշտությունը ցույց է տալիս ստամոքս-աղիքային տրակտի աննորմալ աշխատանքը: Սա կարող է հանգեցնել մարսողական խնդիրների, բայց կարող է նաև նվազեցնել մարմնի պաշտպանունակությունը:

Եթե ​​շաքարը շատ է, ապա աղիքային ֆլորան կարող է արագ անհավասարակշռվել, ասում է Գուրեևան։

Այստեղ առավել ակնհայտ նշանները կլինեն փորկապությունը, փորլուծությունը և փքվածությունը:



Սա պետք է իմանան բոլորը․ Աղի օգտակար ու վնասակար հատկությունները և հակացուցումները

Նատրիումի քլորիդը (NaCl) կամ կերակրի աղը նատրիումի և քլորի քիմիական միացությունն է, նատրիումի բնական միացություններից ամենամատչելին։

Նատրիումի քլորիդն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին․ դրա համար էլ այդ աղը պատկանում է առաջին անհրաժեշտության նյութերի թվին։ Շատ նոսր լուծույթի ձևով կերակրի աղը կիրառվում է նաև բժշկության մեջ (ֆիզիոլոգիական լուծույթ)։

Նատրիումի քլորիդը կիրառվում է պահածոներ պատրաստելիս, այսինքն՝ սնունդը փչանալուց պաշտպանելու համար։ Աղ դրված միսը, ձուկը, բանջարեղենը ավելի երկար են պահվում, քան թարմ վիճակում, որովհետև բարձր կոնցենտրացիաների դեպքում աղը սպանում է փտեցնող միկրոօրգանիզմները։

 

 

Մեծ քանակությամբ կերակրի աղ օգտագործվում է նաև քիմիական արդյունաբերության մեջ կծու նատրոն, մետաղական նատրոն, սոդա և նատրիումի այլ միացություններ, ինչպես և քլոր և նրա բազմազան միացություններ ստանալու համար։

Արդյունահանված աղի մոտ 51%-ը օգտագործվում է ցուրտ երկրներում ձմեռները փողոցների սառույցը հալեցնելու նպատակով: Փողոցների սառույցը հալեցնելու համար ավելի գերադասելի է օգտագործել կալցիումի քլորիդ, քանզի այն ջրի հետ լուծվելիս էներգիա է անջատում՝ այդպիսով տաքացնելով մոտակա սառույցը և ձյունը։ Այն նաև իջեցնում է հալման ջերմաստիճանը։ Նատրիումի քլորիդը նույնպես իջեցնում է հալման ջերմաստիճանը, սակայն լուծվելիս ջերմություն չի արձակում։ Սակայն նատրիումի քլորիդն ավելի մատչելի է, և պաշարելու կամ օգտագործելու հատուկ պայմաններ չի պահանջում, ի տարբերությւն կալցիումի քլորիդի: Մագնեզիումի քլորիդը նույնպես հաճախ օգտագործվում է այդ նպատակների համար։

Ինչ անել, եթե պատրաստված ուտեստը չափազանց աղի է ստացվել

 


Աղը երբեք էլ սովորական մթերք չի եղել, այն միշտ էլ ինչ-որ բանով առավել է եղել: Աղի վերաբերյալ առածներ կան, նույնիսկ սնահավատություններ… Եվ այսպես, ինչն է, այնուամենայնիվ, աղի մեջ շատ, օգուտը թե՞ վնասը:

Նատրիումն ու քլորը օրգանիզմ են«մուտք գործում» հիմնականում կերակրի աղի միջոցով (նատրիումի քլորիդ): Իսկ որքանով է օգտակար մարդու առողջության համար նատրիումը և քլորը:

Մարդու օրգանիզմում մոտ 15 գրամ նատրիում է պարունակվում, ընդ որում, դրա երրորդ մասը ոսկրերում է, իսկ մնացածը` արտաբջջային հեղուկներում, նյարդային և մկանային հյուսվածքներում:  

Նատրիումը կարևոր դեր է խաղում ներբջջային և միջհյուսվածքային նյութափոխանակության, թթվա-հիմնային հավասարակշռության, բջիջներում, հյուսվածքներում և արյան մեջ օսմոտիկ ճնշման կարգավորման համար, նպաստում է օրգանիզմում հեղուկի պահպանմանը, ակտիվացնում է մարսողական ֆերմենտների աշխատանքը: 

Մարդու այս հանքային նյութի օրական պահանջարկը 4-6 գրամ է, որը բավարարվում է բնական մթերքներում պարունակվող նատրիումի շնորհիվ: Նատրիումը բոլորից լավ յուրացվում է մրգերից ու բանջարեղենից (բնական նատրիումը օրգանական ձևով պարունակվում է բազուկի, գազարի և այլ բանջարեղենի մեջ): Օրգանիզմը նատրիումի պաշարը լրացնում է նաև կերակրի աղից, որը կա հացի և այլ սննդամթերքի մեջ:  2,5 գրամ կերակրի աղի մեջ 1 գրամ նատրիում է պարունակվում, այսպիսով, նատրիումի օրական 4-6 գրամ պահանջարկը պարունակվում է 10-15 գրամ կերակրի աղի մեջ: Այդ պատճառով էլ նատրիումը շատ է այն մթերքների մեջ, որոնց աղ է ավելացված` երշիկներ, պանիր, ապխտած ձուկ, պահածոներ և այլն:

Նատրումով հարուստ են որոշ հանքային ջրեր, բայց նատրիումի քանկությունը քիչ է հատիկեղենի, հատապտուղների մեջ:

Մարդու հյուսվածքներում  մոտ 150-160 մգ քլոր է պարունակվում: Հանքային այս տարրը մասնակցում է օսմոտիկ ճնշման և ջրափոխանակության, ինչպես նաև, ստամոքսահյութի աղաթթվի արտադրության կարգավորմանը: Չափահաս մարդու քլորի օրական պահանջարկը կազմում է 2-4 գրամ: Այն շատ հաճախ օրգանիզմ է «մուտք գործում» ավելցուկային քանակով (ինչպես և նատրիումը) նատրիումի քլորիդի և կալիումի քլորիդի ձևով: Սննդամթերքից քլորով հարուստ են հատկապես հացը, մսամթերքը և կաթնամթերքը, քիչ քլոր են պարունակում մրգերը:

Օրգանիզմում աղի ավելցուկը, որը ձևավորվում է ոչ ճիշտ և անկանոն սնվելու հետևանքով սննդի մեջ ավելացրած շատ աղի պատճառով, նպաստում է մեծ քանակությամբ հեղուկի կուտակմանը, որն էլ ծանրաբեռնում է սրտի և երիկամների աշխատանքը, այտուցների առաջացման, գլխացավերի պատճառ է դառնում:

Կերակրի աղի սահմանափակումը, կամ, եթե հնարավոր է, լիովին բացառումը ցուցված է երիկամների և լյարդի հիվանդությունների, այտուցների դեպքում, արյան շրջանառության խանգարման, սիրտ-անոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, բորբոքային ախտընթացների, ռևմատիզմի և ճարպակալման դեպքում:  

Եթե քիչ աղային սննդակարգն անհրաժեշտ է մարդուն, ով սովոր է աղի ուտելիքին, ապա նա աղի կտրուկ սահմանափակմամբ սննդակարգին պետք է անցնի աստիճանաբար: Առանց աղի սննդակարգի դեպքում օրգանիզմում նատրիումի և քլորի անբավարարությունից խուսափելու համար թույլատրվում է այնպիսի սննդամթերք օգտագործել, որի դեպքում օրգանիզմը ստանում է 5-6 գրամ կերակրի աղ:

Կերակրի աղի պահանջարկն ավելանում է առատ քրտնարտադրության դեպքում: Այդ պատճառով էլ նշանակալի ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հատկապես, տարվա շոգ եղանակին, կերակրի աղի օրական օգտագործումը պետք է ավելացնել մինչև 20-25 գրամ, իհարկե, հաշվի առնելով սննդամթերքի մեջ պարունակվող աղը: Աղի օգտագործումը պետք է ավելացնել նաև մակերիկամների կեղևի անբավարար գործառույթի, ուժեղ սրտխառնոցների և լուծի, նաև մեծ մակերեսով այրվածքների դեպքում: 

Ծովաղ, թե քարաղ

Միանշանակ օգտակար է ծովաղը: Չզտված ծովաղը պահպանում է բնական բոլոր հանքային բաղադրատարրերը (մոտ` 60 տեսակի), որոնք պարունակվում են ծովի ջրի մեջ: Սննդակարգում ծովաղ օգտագործելիս կարևոր է հիշել, որ այն պետք է ավելացվի արդեն պատրաստի ուտեստների մեջ, քանի որ ծովաղը ջերմամշակման դեպքում կորցնում է օգտակար հատկությունները: 

Առանձին խնդիր է յոդը: Սննդակարգում աղի կարևոր գործառույթներից է այս խիստ անհրաժեշտ միկրոտարրի պարունակությունը, այդ պատճառով էլ հարկ է  յոդացված աղ օգտագործել: 

Հասմիկ Աբովյանի կարծիքով, կերակրի աղից ավելի լավ է հրաժարվել, քանի որ այն պահում է ավելորդ հեղուկը օրգանիզմում եւ կարող է առաջացնել սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ու բարձրացնել զարկերակային ճնշումը։ Հասմիկ Աբովյանը նաեւ ավելացրեց, որ աղի չափազանց օգտագործումը կարող է ճարպակալում առաջացնել, քանի որ ավելորդ հեղուկների կուտակումն օրգանիզմում շատ լավ միջավայր է ճարպի առաջացման համար։

«Ես կողմ եմ, որ մարդը բոլորովին հրաժարվի աղի օգտագործումից։ Ինքս աղից հրաժարվել եմ եւ ինձ շատ լավ եմ զգում», - նշեց դիետոլոգ-էնդոկրինոլոգը։

Միեւնույն ժամանակ Հասմիկ Աբովյանն ասաց, որ օրական 2-3 գրամ կերակրի աղի օգտագործումը ոչ մի վնաս չի բերի, բայց խնդիրն այն է, որ մարդիկ ուտում են աղ պարունակող բազմաթիվ մթերքներ՝ երշիկներ, պանիրներ եւ այլն, որոնցում աղի պարունակությունը հնարավոր չէ հաշվել։

«Այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս ուտելիքը չհամեմել, քանի որ աղի այդ քանակությունը այլ մթերքներից մարդն արդեն ստանում է», - ասաց Հասմիկ Աբովյանը։

Ինչ վերաբերում է յոդին, դիետոլոգ-էնդոկրինոլոգի կարծիքով, յոդի աղբյուր կարելի է գտնել ոչ միայն կերակրի աղի մեջ։ «Աղի այն քանակությունը, որը թույլատրելի է, միեւնույն է չի կարող տալ մեզ պահանջվող յոդի քանակը», - ավելացրեց նա։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը