Եթե ձեզ մոտ առկա է այս նշանը, ուրեմն ձեր օրգանիզմում ցինկի պակաս կա

Դիտումներ 6372

Եթե ձեզ մոտ առկա է այս նշանը, ուրեմն ձեր օրգանիզմում ցինկի պակաս կա

Ցինկը մարդու օրգանիզմին անհրաժեշտ ամենակարևոր միկրոէլեմենտներից է: Չնայած ցինկի կարիքին՝ օրական մոտ 12-15 մգ, այս հանքանյութը չափազանց անհրաժեշտ է սպիտակուցների սինթեզի համար, առանց որոնց անհնար է բջիջների կիսումն ու աճը, այդ թվում՝  արյան ֆերմենտային էլեմենտների:

 

 

Ցինկը մասնակցում է ամբողջ օրգանիզմի նյութափոխանակման, իմունային բջիջների ձևավորման գործընթացներին և համարվում է հակաօքսիդանտ:

 



Ցինկի անբավարարությունը հանգեցնում է հորմոնների արտազատման խախտումների, կենսական ուժի իջեցման, նյարդային իմպուլսների հաղորդման թուլացման և այլ առողջական խնդիրների, ինչը մեծ վտանգ է ներկայացնում հատկապես հղիների, մեծահասակների և երեխաների համար: Հենց այդ պատճառով էլ պակասի դեպքում անհրաժեշտ է ընդունել վիտամինային կոմպլեքսներ և ցինկային հավելումներ:

 

  
 

Ցինկի օրական չափաբաժինն է 12-15 մգ: Հարկ է հիշել, որ երկար ժամանակ կալցիում պարունակող դեղամիջոցի ընդունումը կարող է վատացնել ցինկի յուրացման գործընթացը:

 

Հասուն մարդու օրգանիզմում ցինկի պակասի ախտանշանները ՝
 



հաճախակի մրսածություն ու իմունային համակարգի թուլացում,
փոքրիկ վնասվածքների երկար ապաքինում,
եղունգների փխրունություն,
ձեռքերի դող,
նյարդայինություն ու դյուրագրգիռություն,
վատ կոորդինացիա,
մազաթափություն,

 


համի զգացողության ու հոտառության թուլացում,
հաճախակի ստոմատիտներ,
գիշերային տեսողության վատացում,
թեփ,
ալերգիկ ցան ձեռքերին,
ախորժակի կորուստ:



Ամենաընթերցվածը