Եթե ձեր լեզուն այսպես է, ուրեմն ձեր օրգանիզմում երկաթի պակաս կա

Դիտումներ 223

Եթե ձեր լեզուն այսպես է, ուրեմն ձեր օրգանիզմում երկաթի պակաս կա

Երկաթի դիֆիցիտը կամ պակասը բավականին տարածված է զարգացող երկրներում։ Նույնիսկ դրա մակարդակի աննշան նվազումը հանգեցնում է թթվածնային սովի, որն առաջացնում է մշտական թուլություն և առանց պատճառի հոգնածություն, վերջույթներում սառնություն, կենտրոնանալու դժվարություն և երեխաների մոտ աճի խանգարում, հիշողության և հուզական խանգարումներ:

 

 

Ըստ գնահատումերի՝ շատ երկրներում երեխաների 2/3-ը և վերարտադրողական տարիքի կանայք տառապում են երկաթի դիֆիցիտից, նրանց 1/3-ն ունի ծանր աստիճանի անեմիա։

Որո՞նք են երկաթի դեֆիցիտի ախտանիշները



Եթե ձեզ մոտ զարգացել է երկաթի պակաս, դուք կարող եք զգալ ընդհանուր թուլություն, հոգնածություն և աշխատունակության անկում: Ձեզ դժվար է լինում կենտրոնացնել ուշադրությունը և, ընդհանուր առմամբ, որևէ գործ ձեռնարկել և կատարել:

Եթե երկաթի մակարդակը խիստ կրճատվում է, դուք դառնում եք անեմիկ, որն ուղեկցվում է հետևյալ նշաններով ՝

 

 

խիստ արտահայտված թուլություն
օդի պակասի զգացում և հևոց
գունատություն և վերջույթների սառնություն
սրտի զարկերի հաճախացում կամ անկանոնություն (կամ երկուսն էլ)
գլխապտույտ և «աչքերի առաջ սևանալու» զգացում:

 



Երկաթի քրոնիկ անբավարարությունը բերում է նաև եղունգների փխրունության, գլխացավերի, լեզվի բորբոքման և ցավերի, ախորժակի անկման և այլն: Այո, ինչպես վերնագրում է նշված, եթե ձեր լեզուն այսպես է, այսինքն բորբոքված և դա հաճախակի բնույթ է կրում, դա հիմնական նշաներից է, որ ձեր օրգանիզմում կա երկաթի պակաս։

 

 

Երկաթպակասորդային սակավարյունության դեպքում հատկապես օգտակար են այն մթերքները, որոնք հարուստ են երկաթով, С, В12 վիտամիններով ու ֆոլաթթվով։ Երկաթի աղբյուր են համարվում՝ սպանախը, ջրկոտեմը, կալե կաղամբը, չամիչը, ծիրանը, սալորաչիրը, միսը, հավի միսը և այլն։ Վիտամին С-ի աղբյուր են՝ ցիտրուսայինները, կիվին, ելակը, սալորը, լոլիկը և այլն։ Վիտամին B12-ի աղբյուր են՝ միսը, հավի միսը, ձկնեղենը, ձուն, ամբողջահատիկ հացը, բրինձը, ձավարեղենը։ Ֆոլաթթվի աղբյուր են՝ կանաչ բանջարեղենը՝ բրոկոլի, սպանախ, ծնեբեկ, ոլոռ և այլն, տավարի լյարդ, բանան, ցիտրուսայիններ, ավոկադո և այլն։



Ամենաընթերցվածը