Բժիշկը ասել է, թե ինչպես տան պայմաններում բուժել աղիքային ինֆեկցիաները
Վարակաբան Լյուբով Ռաչենկովա. Եթե դուք ունեք աղիքային ինֆեկցիա, դուք պետք է խմեք շատ հեղուկներ, որոնք պարունակում են էլեկտրոլիտներ, աղեր և գլյուկոզա։
Բժիշկ Ռաչենկովան հարցազրույցներից մեկում նշել է, որ գարնանն ավելի հաճախ են լինում սուր աղիքային վարակի դեպքեր։
Վարակաբանը նշել է սուր աղիքային վարակի երկու հիմնական նշան.
Փորլուծություն;
Ջերմություն.
Ռաչենկովան նշել է, որ այս ախտանիշներով տառապող մարդու մարմինը կարող է ջրազրկվել։ Ծանր ջրազրկման դեպքում, երբ մարմինը արագորեն կորցնում է էլեկտրոլիտները հեղուկի կորստով, առաջանում է պաթոլոգիական թուլություն, ապակողմնորոշում և ուշագնացություն: Հատկապես վտանգավոր է, երբ երեխաները և 65 տարեկան և բարձր մարդիկ ենթարկվում են ջրազրկման։ Պետք է անպայման շտապ օգնություն կանչեն։
Բժիշկը հավելեց, որ եթե դուք ունեք աղիքային վարակ, ապա պետք է խմել հանքային ջուր և թեյ՝ շաքարով։
Բուժման ժամանակ գլխավորը էլեկտրոլիտներով, աղերով և գլյուկոզայով շատ հեղուկ խմելն է՝ ավելի լավ կլանման համար: Այսինքն՝ ավելի լավ է խմել շատ հանքային ջուր, թեյ՝ շաքարով։
Օրական 1 գդալը օգնեց բուժել աղիքներս, որ տառապում էի 20 տարի
20 տարուց ավելի է ինչ տառապում էի այս խնդրով։
Հաստ աղիքների բորբոքում, կոլիտ (լատին․՝ colitis, < հունարեն՝ kolon - Հաստ աղիք և հունարեն՝ itis - բորբոքում), ստամոքս-աղիքային համակարգի ամենատարածված հիվանդություններից։
Պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները (դիզենտերիա, սալմոնելոզ, ամեոբիազ, բալանտիդիազ և այլն), սնուցման կոպիտ խախտումները, թունավորումները (սնդիկով, կապարով և այլն)։ Հաստ աղիքների բորբոքում կարող է առաջանալ նաև միզարյունության դեպքում, որպես ինքնուրույն հիվանդություն (օրինակ՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ), կամ երկրորդային՝ ախիլիկ ստամոքսաբորբի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և բարակ աղիքների բորբոքման դեպքում։
Առաջացման պատճառներից և հիվանդության ծանրության աստիճանից կախված հաստ աղիքներում փոփոխությունները տատանվում են կատարալ պրոցեսներից մինչև մեռուկա-խոցային բորբոքում։ Հաստ աղիքների բորբոքում լինում է սուր և քրոնիկական։ Սուր ընթացքի դեպքում նկատվում է ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, որովայնի սպաստիկ ցավեր, լուծ, երբեմն (հատկապես դիզենտերիայի դեպքում) ցավոտ տնքոցներ, ջերմության բարձրացում։
Կղանքը լինում է խյուսանման կամ հեղուկ, լորձի խառնուրդով, ծանր դեպքերում՝ լորձա-արյունային։ Հիվանդությունը առանձին դեպքերում կարող է դառնալ քրոնիկական։ Վերջինիս դեպքում նկատվում է ախորժակի անկում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, սպազմատիկ ցավեր (դեֆեկացիայի ակտից առաջ և հետո), իրար հաջորդող լուծ (օրական 3—4 անգամ) և փորկապություն, երբեմն որովայնի փքվածություն, գազերի կուտակում։
Ինձ այս ամենից ազատվել, օգնեց ազատվել ալոե վեռան։ Կիրառվում է տերևների մզվածքը: Ի դեպ, թարմ մզվածքի օգտակար հատկություններն ավելի արտահայտված են, ակտիվ։
Իսկ դրա համար պետք է բույսի ստորին հատվածից պոկած տերևներ մի լավ լվանալ եռացրած ջրով, մանր կտորներով կտրատել ու թանզիֆով քամել: Կարելի է նաև մսաղացով անցկացնել: Կիրառվում է օրգանիզմի ընդհանուր ամրապնդման համար։ Այն օգնում է բուժել հաստաղիքի քրոնիկ բորբոքումը։ Սակայն օգտագործելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ ՝ չափաքանակի և կողմնակի ազդեցության համար։
Ալոե վեռան օգտակար է նաև ՝ հազի, հայմորիտի ու հարբուխի, ֆարինգիտի ու կոկորաբորբի, բրոնխիալ ասթմայի, միոկարդի ինֆարկտի դեպքում, ինչպես նաև` այրոցքի, գլխապտույտի ու գլխացավերի, նևրոզի, աչքի հիվանդությունների բուժման նպատակով:
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։