Եթե այս մթերքները ուտելուց դառը համ եք զգում, դա քաղցկեղի նշան է․ Բրիտանացի գիտականներ
Ուսումնասիրությունը սկսվել է ավելի քան 20 տարի առաջ և ցույց է տալիս զարմանալի արդյունքներ։
Փորձին, որն անցկացրել է Փենսիլվանիայի պետական համալսարանը, մասնակցել է 60 տարեկանից բարձր 5,5 հազար բրիտանուհի։ Նրանց սննդակարգը վերլուծելուց հետո գիտնականները զարմանալի եզրակացություններ են արել։
Պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր չեն սիրում սուրճ, բրոկկոլի և խաչածաղկավոր այլ բանջարեղեն, ինչպես նաև մուգ շոկոլադ, քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծ է 60 տոկոսով։
Բանն այն է, որ այս բոլոր մթերքները պարունակում են հատուկ նյութ՝ ֆենիլթիոկարբամիդ կամ PTC: Բրոկոլիին ու սուրճին դառը համ են հաղորդում արդեն հիվանդ մարդկանց։ Բայց ոչ բոլորն են դա զգում։ Միլիոնավոր մարդիկ սիրում են սուրճ խմել, մուգ շոկոլադ ուտել և բրոկկոլիի հանդեպ հակակրանք չունեն: Բայց նրանք, ովքեր փորձում են խուսափել այս մթերքներից դառնության պատճառով, հենց վտանգի տակ են:
«Դառնություն զգացող կանանց և RTC-ի նկատմամբ ամենացածր զգայունություն ունեցողների քաղցկեղի տարածվածության տարբերությունը ապշեցուցիչ էր», - ասում է առաջատար հետազոտող Ջոշուա Լամբերտը: «Նրանք, ովքեր ուժեղ դառը համ էին զգում, 58 տոկոսով ավելի բարձր են քաղցկեղով հիվանդանալու վտանգով, քան նրանք, ովքեր դառը համ չէին զգում: Նրանց համար, ովքեր դա զգում էին, բայց ոչ այնքան, դա 40 տոկոս էր»:
Սա արյան քաղցկեղի առաջին նշանն է
Արյան քաղցկեղ, առաջանում է արյան բջիջների աննորմալ բաժանման և ֆունկցիայի պատճառով։
Քաղցկեղի տեսակները
• Լեյկեմիա - արյան և ոսկրածուծի մեջ հայտնաբերված քաղցկեղի տեսակ է, որի պատճառ է հանդիսանում անբավարար սպիտակ արյան բջիջների արագ բաժանումը։ Բջջային անբավարար սպիտակ արյան բջիջների քանակն ի վիճակի չէ պայքարել վարակի դեմ, և նրանք խանգարում են ոսկրածուծում կարմիր արյան բջիջների և թրոմբոցիտների առաջացմանը։
• Լիմֆոմա - արյան քաղցկեղի տեսակն է, որը ազդում է լիմֆատիկ համակարգի վրա, որը հեռացնում է մարմնի ավելցուկային հեղուկները և արտադրում է իմունային բջիջներ։ Լիմֆոցիտները սպիտակ արյան բջիջներ են, որոնք պայքարում են վարակի դեմ։
Աննորմալ լիմֆոցիտները դառնում են լիմֆոմայի բջիջներ, որոնք անընդհատ հավաքվելով ավշային հանգույցներում և այլ հյուսվածքներում առաջացնում են քաղցկեղ։ Ժամանակի ընթացքում այս քաղցկեղային բջիջները խաթարում են իմունային համակարգը։
• Միելոմա- պլազմային բջիջների քաղցկեղ է։ Պլազմային բջիջները սպիտակ արյան բջիջներ են, որոնք մարմնում հիվանդությանն և վարակի հակամարմիններ են արտադրում։
Միելոմա բջիջները կանխում են հակամարմինների նորմալ արտադրությունը `թողնելով ձեր մարմնի իմունային համակարգը թուլացած և զգայուն վարակների հանդեպ։
Հիմնականում, այն սիմպտոմները, որոնք աչքի են զարնում և կարող են նախանշան հանդիսանալ, որպեսզի մարդն ավելի զգոն լինի, արյունահոսություններն են, մարմնի տարբեր հատվածներում կապտուկների, փոքրիկ բծերի առաջացումը, որոնք նորմալ չեն, արյունահոսություն՝ քթից, երբեմն՝ բերանից, ականջներից:
Կարող են մեծանալ լիմֆատիկ հանգույցները, երբ հիվանդները, այսպես ասած՝ գնդեր են շոշափում իրենց պարանոցին, փոքրիկները գանգատվում են նաև ոսկրային ցավերից, դառնում են ավելի պասիվ, ոչ շարժունակ: Կան նաև այլ նշաններ, որոնք արտահայտված չեն, և մարդիկ, որոնք տեղյակ չեն բժշկությունից, չեն կարող դրանք հասկանալ:
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։