Եթե այս ցանկից առնվազն 1 խնդիր ունեք, խմեք կիտրոնով ջուր
Առողջական վտանգավոր խնդիրներ, որոնցից կփրկի կիտրոնի հյութը.
1. Պզուկներ.
Կիտրոնով ջուրը կարող է կանխել պզուկների և սև կետերի առաջացումը: Մեկ այլ պարզ միջոց՝ դեմքը քամած կիտրոնով նրբորեն մերսելն է։ Սա լավ միջոց է դեմքը մաքրելու համար։
2. Երիկամների քարեր.
Կալիումը բարձրացնում է մեզի մեջ ցիտրատի մակարդակը, ինչը կանխում է օքսալատների (աղերի) առաջացումը, որոնք հիմք են հանդիսանում երիկամներում քարերի առաջացման համար։
3. Թույլ իմունիտետ.
Կիտրոնով ջուրը խթանում է իմունային համակարգը և օգնում է ավելի արագ հայտնաբերել և վերացնել պաթոգենները:
4. Ավելորդ քաշ.
Կիտրոնի վիտամինները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Ցիտրուսային մրգերը նույնպես հարուստ են պեկտինով, որն օգնում է վերահսկել քաղցը։ Նաև կիտրոնի հյութը կարող է լավացնել մարսողությունը և խթանել լեղու արտադրությունը:
5. Խնդիր լեղապարկի հետ․
Եթե դուք խնդիրներ ունեք լեղապարկի հետ և ցավ եք զգում միզելիս, ճաշի ժամանակ խմեք կիտրոնով ջուր։
6. Գրիպ և մրսածություն.
Վիտամին C-ն կիտրոնի մեջ գործում է որպես բնական հակաօքսիդանտ: Դրա հակաբակտերիալ հատկությունները օգնում են ավելի արագ ապաքինվել գրիպից և մրսածությունից:
7. Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն (ԳԷՌ)․
Կիտրոնով ջուրը կթեթևացնի ձեր վիճակը։ Կիտրոնով ջուր ընդունելուց 2 շաբաթ հետո ձեր ինքնազգացողությունը նկատելիորեն կբարելավվի։
8. Թույլ եղունգներ.
Կիտրոնի հյութը ամրացնում է եղունգները և վերացնում սպիտակ բծերը՝ անեմիայի առաջին նշանը:
9. Թունավորում.
Եթե ճանապարհորդության եք գնում, կիտրոնաջուրը կօգնի ձեզ խուսափել սննդային թունավորումներից և հաղթահարել մարսողական խնդիրները։
10. Ֆիբրոմիալգիա.
Կիտրոնի ջուրը և կիտրոնի հյութը կօգնեն ձեզ հաղթահարել ֆիբրոմիալգիայի հետևանքով առաջացած խնդիրները:
11. Բորբոքում.
Տարօրինակ կերպով, կիտրոնն ի վիճակի է չեզոքացնել թթվայնությունը: Այսպիսով, այն կարող է դադարեցնել կամ կանխել բորբոքային պրոցեսները։
12. Մկանային ցավ մարզվելուց հետո.
Մարզվելուց հետո խմեք կիտրոնով ջուր՝ կաթնաթթուն չեզոքացնելու և ցավը թեթևացնելու համար։
13. Այտուց և ցավ հոդերի մեջ.
Կիտրոնի հյութը նվազեցնում է միզաթթվի կուտակումը հոդերի մեջ և այդպիսով կանխում է բորբոքումն ու արթրիտը։