Ես գտա այն՝ կատարյալ տավարի մսի պատրաստման բաղադրատոմս․ Իզուր չէ, որ այն անվանում են Կրեմլ

Դիտումներ 311

Ես գտա այն՝ կատարյալ տավարի մսի պատրաստման բաղադրատոմս․ Իզուր չէ, որ այն անվանում են Կրեմլ

Նուրբ և հյութալի տավարի միսը, որը եփում է կարագի մեջ 2 ժամ, կհագեցնի ամենախստապահանջ հաճախորդին ռետորաններում։ Վստահ չեմ, որ իրականում այս ուտեստը մատուցվել է Կրեմլում, բայց կասկած չկա, որ այն շատ համեղ է։

Ձեզ հարկավոր է․
1 կգ տավարի միս
2 սոխ
10 պճեղ սխտոր
150 մլ ջուր
200 գ կարագ
1 ճ.գ. աղ
1 ճ.գ. շաքարավազ
1 ճ.գ. 9% քացախ

 

Կտրեք միսը միջին կտորներով:
Մաքրել սոխը և սխտորը և մանրակրկիտ լվանալ:
Սոխը օղակների կտրատել։ Սխտորը մանր կտրատել։ Կարագը կտրատել մեծ խորանարդների։
Մսի կտորները դնել հաստ պատերով կաթսայի կամ թավայի մեջ։ 
Մսի վրա դնել սոխի օղակները։
Մսի վրա լցնել տաք ջուր և սոխի վրա դնել կարագի կտորներ։
Կափարիչով փակել տապակը և դնել ամենաբարձր կրակի վրա։ Երբ այն սկսի եռալ, կրակը ցածրացրեք և եփեք մեկ ժամ:
Մեկ ժամ անց սխտորը լցրեք տապակի մեջ։ Ավելացնել շաքարավազ, աղ և քացախ: Ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
Եփեք ևս մեկ ժամ, կափարիչը մի հանեք։ Համեղ ուտեստը պատրաստ է, բարի ախորժակ:



Տավարի միսը աղացեք․․․ Քյուֆթա պատրաստելու եղանակը իր բոլոր գաղտնիքներով

Այսօր ձեզ ենք ներկայացնում քյուֆթայի պատրաստման եղանակը։ Այն պատրաստելու համար մեծ ջանքեր հարկավոր չէ գործադրել, պարզապես ճիշտ տեղնիկա և չափաբաժիններ։

Այսպիսով համեղ քյուֆթա պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

 

 

Բաղադրամասեր․

700 գ տավարի միս,

1 հատ սոխ,

50 մլ կաթ,

50 մլ կոնյակ,

100 մլ կարմիր չոր գինի,

50 գ սերուցքային կարագ,

1 կ նուռ,

Աղ, Սև աղացած պղպեղ, Կանաչեղեն

 



Վերցնել թարմ տավարի միս, լավ լվանալ։ Միսը կտրատել կլոր կտորների։ Ամենաքիչը 3 անգամ անցկացնել մսաղացով։ Միսը պետք է դառնա էլաստիկ զանգված։ ֆարշի վրա ավելացնել աղ, սև պղպեղ և շատ լավ խառնել։

 

 

Ավելացնել կոնյակը և խառնել։ Ավելացնել կաթ, կրկին խառնել։ Սոխը մանրեցնել, ավելացնել մսի վրա և լավ խառնել։ Պիալայի միջոցով մսին տալ ֆորմաներ։ Ջուրը եռացնել, ավելացնել աղ և կարմիր գինի։ Ձեռներով խախալ մսի հետ և գցել եռացող ձրի մեջ։ Եփել 25 րոպե։



Ամենաընթերցվածը