Երկու արդյունավետ միջոց, թե ինչպես մեղմել կոկորդի ցավն ամռանը

Դիտումներ 407

Երկու արդյունավետ միջոց, թե ինչպես մեղմել կոկորդի ցավն ամռանը

Կոկորդի ցավը սովորաբար ասոցացվում է ձմռան ցուրտ եղանակի հետ, սակայն ամռանն այս խնդիրը ոչ պակաս արդիական է։ 


Նման դեպքերում կոկորդի ցավը մեղմելու համար մարդիկ որպես կանոն կիրառում են հատուկ բուժիչ օշարակներ ու սառնաշաքարներ, սակայն կան նաև շատ ավելի օգտակար ու ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել տհաճ զգացողություններից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը։



Կոկորդի ցավի դեպքում շատ արդյունավետ կարող է լինել նվենու թուրմը։ Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ նվենու տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել։ Ստացված հեղուկը հարկավոր է օգտագործել կոկորդի ողողումների համար։

Կոկորդի ցավի առաջին իսկ նշանների դեպքում կարելի է նաև հում կիտրոն կիրառել։ Պարզապես հարկավոր է մի կտոր կիտրոնը դանդաղ ծամել ու կուլ տալ։ Ընդ որում՝ հատկապես օգտակար է մրգի կեղևը։ Սակայն հարկ է հիշել, որ կիտրոնն ուտելուց հետո մոտ մեկ ժամ ոչինչ չի կարելի որևէ բան ուտել կամ խմել, այլապես կիտրոնաթթուն ու եթերայուղերը չեն հասցնի ազդել։



Այս բնական միջոցները հասանելի են ու արդյունավետ, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: 



Ամենաընթերցվածը