Երիտասարդները կարո՞ղ են գուշակել՝ ԻՆՉ Է ՍԱ

Դիտումներ 1367

Երիտասարդները կարո՞ղ են գուշակել՝ ԻՆՉ Է ՍԱ

Մասուրը վիտամինների (C, P, A, B2, K, E ) աղբյուր է: Ասկորբինաթթուն մասուրի պտուղներում 10 անգամ ավելի շատ է, քան սև հաղարջում է, և 50 անգամ ավելի շատ է կիտրոնի համեմատությամբ։

Միկրոտարրերի՝ կալցիումի, կալիումի, երկաթի, մագնեզիումի, պղնձի, քրոմի, մանգանի բարձր պարունակության շնորհիվ մասուրը առողջարար սննդակարգի անփոխարինելի բաղադրիչ է։

 

 

Մասուրն օրգանիզմի տոնուսը բարձրացնող, իմունային համակարգը խթանող, հակաբորբոքային, միզամուղ հատկություն ունի։

Մասուրի մշտական օգտագործումը նպաստում է մազանոթների պատերի ամրացմանը, խթանում հյուսվածքների վերականգնմանը, ինչպես նաև նպաստում է նյութափոխանակության բարելավմանը։

 



Մասրենու պտուղներից պատրաստված եփուկները օգտակար են ավիտամինոզի, մրսածության, հարբուխի դեպքում, որպես պրոֆիլակտիկ միջոց՝ աթերոսկլերոզի դեպքում, ինչպես նաև մարսողական համակարգի, հոդերի տկարության, մաշկի չորության դեպքում։

Մասրենու արմատները, թփերը, տերևները, սերմերը նույնպես հարուստ են օգտակար հատկություններով։  Արմատներից պատրաստված թուրմերը օգտակար են լեղուղու քարային, երիկամաքարային  հիվանդությունների դեպքում։ Մասրենու սերմերի յուղը օգտագործվում է բերանախորշի հիվանդությունների, մաշկախտի, սննդախանգար խոցերի, պառկելախոցի բուժման համար։

 

 

Մասրենու պտուղները հրաշքներ չեն գործում նիհարել ցանկացողների համար, բայց շնորհիվ նյութափոխանակությունը կարգավորող հատկության նպաստում են ճարպերի այրման գործընթացի արագացմանը։ Մասուրի եփուկները, թուրմերը կանխում են  տղամարդկանց միզասեռական համակարգի հիվանդությունների առաջացումը, օգտակար են շագանակագեղձի բորբոքման դեպքում, ինչպես նաև նվազեցնում են սիրտ-անոթային համակարգի խնդիրների առաջացման հավանականությունը։ Մասուրն օգտակար է նաև արյունաստեղծման, խոլեստերինի մակարդակի նվազեցման գործում։

 



Մասուրը հակացուցված է՝

  • Գաստրիտի, խոցային հիվանդությունների դեպքում
  • Ստամոքսային սեկրեցիայի մեծացման
  • Ալերգիկ ռեակցիաների
  • Թրոմբոֆլեբիտի (երակների խցանում արյան մակարդուկով)
  • Էնդոկարդիտի (սրտի ներքին շերտի բորբոքում)
  • Պանկրեատիտի (ենթաստամոքսային գեղձի բորբոքում)

Մասուրի չարաշահումը կարող է հանգեցնել ատամի էմալի վնասման, արյան ճնշման բարձրացման, փորկապության, ինչպես նաև լեղու արտազատման նվազման։



Ամենաընթերցվածը