Երիցուկը կօգնի վերականգնել աղիները

Դիտումներ 578

Երիցուկը կօգնի վերականգնել աղիները

Աղիների նորմալ աշխատանքը վերականգնելու համար կարող եք օգտագործել ստորև գրված բաղադրատոմսը․

Պատրաստում և օգտագործում.
Նախ 2-3 բաժակ ջուրը բերեք եռման աստիճանի, ապա ավելացրեք 2-3 ճ.գ. մանրացված չոր երիցուկ։

 

 

Եփեք խառնուրդը 5 րոպե, ապա հանեք կրակից, ծածկեք և թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճանին հավասարվի:
Օգտագործման համար անհրաժեշտ է ստացված թուրմը խառնել տաք կանաչ թեյի հետ և խմել 200 գրամ օրական երկու անգամ՝ փոքր կումերով։
Կարեւոր է այս թուրմն օգտագործել 3 ամիս։

 



Երիցուկի օգտակար հատկությունները. Ամենածանր պահերին ձեզ օգնության կհասնի այս բույսը

Կա երիցուկի մոտ 70 տեսակ՝ տարածված հիմնականում հյուսիսային կիսագնդում: Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, ինչպես նաև շաքար, մոմ, յուղեր: Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր` 10,57%, մակրոէլեմենտներ և այլն: Օգտագործում են տարբեր ձևերով:

 

 

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։

 

Կարգավորում է նյութափոխանակությունը։ Երիցուկն օգտակար է աղիների հետ կապված խնդիրների դեպքում, կարող է օգնել թուլացնել գաստրիտի հետևանքով առաջացող գավը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը։ Երիցուկը հանգստացնում է աղիների մկանները, բորբոքային գործընթացները։ Այս բույսն օգնում է նաև ազատվել գազերից, որովայնի փքվածությունից։

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Երիցուկը կարող է արյունը մաքրել ճարպից։ Այդ պատճառով անձանց, ում արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ երիցուկի թուրմ օգտագործել։ Իհարկե, հարկավոր է նաև հետևել առողջ սննդակարգի կանոններին և խուսափել յուղոտ մթերքի օգտագործումից։

Օգտակար է անքնության ու նյարդային լարվածության դեպքում։ Եթե հաճախ եք նյարդայնանում կամ նյարդային լարված վիճակում եք, խորհուրդ է տրվում երիցուկն ամենօրյա սննդակարգ ներառել։



Բաղադրատոմս երիցուկով և մեղրով

Այս հիանալի բաղադրատոմսը կօգնի ձեզ բուժել մի շարք հիվանդություններ, սկսած անգինայից, վերջացրած փորլուծությունից: Անհրաժեշտ է 25գ (6 ճաշի գդալ) չորացրած երիցուկի վրա լցնել 50մլ եռացրած ջուր, փակել բերանը, փաթաթել սրբիչով և սպասել15-20 րոպե: Քամել, ավելացնել 2 ճաշի գդալ բնական մեղր և խառնել: Խմել1/3-1/2 բաժակ ուտելուց հետո: Եթե բերանում ունեք ինֆեկցիոն խնդիրներ, օրվա մեջ 2 անգամ պատրաստած հեղուկով կարող եք ողողել բերանը և կոկորդը: Չնայած իր օգտակարությանը, երիցուկ երկար ժամանակ օգտագործել չի թույլատրվում:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը