Երեք մթերք, որոնք պետք է ուտել սառը վիճակում՝ աղիքների աշխատանքը բարելավելու համար

Դիտումներ 918

Երեք մթերք, որոնք պետք է ուտել սառը վիճակում՝ աղիքների աշխատանքը բարելավելու համար

Երեք մթերք, որոնք պետք է ուտել սառը վիճակում՝ աղիքների աշխատանքը բարելավելու համար։ Դրանք են մակարոնեղեն, կարտոֆիլ և բրինձ:

Դրանցում օսլայի և ածխաջրերի բարձր պարունակությունն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ թռիչք է առաջացնում։ Սակայն, երբ սառչում են, դրանք ոչ միայն օգնում են կարգավորել շաքարի մակարդակը, այլեւ դրական են ազդում աղիների աշխատանքի վրա։

Երբ մթերքները սառչում են, դրանցում պարունակվող օսլան մարսվում է մանրաթելերի նման։ Սա ամրացնում է աղիքային ֆլորան և լավացնում մարսողությունը։

Բացի այդ, սառնարանում պահվելուց հետո օսլա պարունակող մթերքները 20%-ով ավելի քիչ կալորիա են պարունակում, քան թարմ եփած մթերքները:



Օրական 1 գդալը օգնեց բուժել աղիքներս, որ տառապում էի 20 տարի

20 տարուց ավելի է ինչ տառապում էի այս խնդրով։

Հաստ աղիքների բորբոքում, կոլիտ (լատին․՝ colitis, < հունարեն՝ kolon - Հաստ աղիք և հունարեն՝ itis - բորբոքում), ստամոքս-աղիքային համակարգի ամենատարածված հիվանդություններից։

Պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները (դիզենտերիա, սալմոնելոզ, ամեոբիազ, բալանտիդիազ և այլն), սնուցման կոպիտ խախտումները, թունավորումները (սնդիկով, կապարով և այլն)։ Հաստ աղիքների բորբոքում կարող է առաջանալ նաև միզարյունության դեպքում, որպես ինքնուրույն հիվանդություն (օրինակ՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ), կամ երկրորդային՝ ախիլիկ ստամոքսաբորբի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և բարակ աղիքների բորբոքման դեպքում։ 

 

 

Առաջացման պատճառներից և հիվանդության ծանրության աստիճանից կախված հաստ աղիքներում փոփոխությունները տատանվում են կատարալ պրոցեսներից մինչև մեռուկա-խոցային բորբոքում։ Հաստ աղիքների բորբոքում լինում է սուր և քրոնիկական։ Սուր ընթացքի դեպքում նկատվում է ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, որովայնի սպաստիկ ցավեր, լուծ, երբեմն (հատկապես դիզենտերիայի դեպքում) ցավոտ տնքոցներ, ջերմության բարձրացում։

Կղանքը լինում է խյուսանման կամ հեղուկ, լորձի խառնուրդով, ծանր դեպքերում՝ լորձա-արյունային։ Հիվանդությունը առանձին դեպքերում կարող է դառնալ քրոնիկական։ Վերջինիս դեպքում նկատվում է ախորժակի անկում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, սպազմատիկ ցավեր (դեֆեկացիայի ակտից առաջ և հետո), իրար հաջորդող լուծ (օրական 3—4 անգամ) և փորկապություն, երբեմն որովայնի փքվածություն, գազերի կուտակում։

Ինձ այս ամենից ազատվել, օգնեց ազատվել ալոե վեռան։ Կիրառվում է տերևների մզվածքը: Ի դեպ, թարմ մզվածքի օգտակար հատկություններն ավելի արտահայտված են, ակտիվ:



Իսկ դրա համար պետք է բույսի ստորին հատվածից պոկած տերևներ մի լավ լվանալ եռացրած ջրով, մանր կտորներով կտրատել ու թանզիֆով քամել: Կարելի է նաև մսաղացով անցկացնել: Կիրառվում է օրգանիզմի ընդհանուր ամրապնդման համար։ Այն օգնում է բուժել հաստաղիքի քրոնիկ բորբոքումը։ Սակայն օգտագործելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ ՝ չափաքանակի և կողմնակի ազդեցության համար։ 

 

 

Ալոեն օգտակար է նաև ՝ հազի, հայմորիտի ու հարբուխի, ֆարինգիտի ու կոկորաբորբի, բրոնխիալ ասթմայի, միոկարդի ինֆարկտի դեպքում, ինչպես նաև` այրոցքի, գլխապտույտի ու գլխացավերի, նևրոզի, աչքի հիվանդությունների բուժման նպատակով:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը