Երբևէ փորձե՞լ եք մեղր ուտել քնելուց առաջ․ Ահա թե ինչ կկտարվի ձեզ հետ

Դիտումներ 17515

 Երբևէ փորձե՞լ եք մեղր ուտել քնելուց առաջ․ Ահա թե ինչ կկտարվի ձեզ հետ

Մեղրը օգնում է հանգիստ քնել։
Մեղրը հայտնի է իր հանգստացնող հատկություններով։ Հանգստացնում է, խթանում է մելատոնինի արտադրությունը՝ հորմոն, որը պատասխանատու է առողջ քնի, բջիջների նորացման և նյարդային համակարգի վերականգնման համար:

Քնելուց առաջ մեկ թեյի գդալ մեղրը լավ հանգստի գրավականն է։ Պարզապես լցրեք այն երիցուկի թեյի մեջ:

Օգնում է այրել ճարպը․
Սննդաբան (նախկինում բուսաբանության քիմիկոս) Մայք Մաքիննեսը նկատել է, որ այն մարզիկները, ովքեր պարբերաբար մեղր են օգտագործում, 10 անգամ ավելի շատ ճարպ են այրում, քան նրանք, ովքեր չեն օգտագործում:

Իր դիտարկումների հիման վրա Մայքը մշակել է մեղրի դիետա, որը ենթադրում է շաքարի ամբողջական փոխարինում մեղրով։ Գիշերը մեկ գդալ մեղրը նրա հիմնական կանոններից մեկն է։

 

 

Թարմացնում է լյարդը․
Լյարդի առողջությունը ամբողջ մարմնի առողջությունն է: Հենց քնած ժամանակ է, որ կենսական օրգանը վերականգնվում է։ Մեղրի և դդմի հյութի խառնուրդը (1: 1) հատկապես բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի վրա։

Ամրացնում է օրգանիզմի պաշտպանությունը։
Մեկ թեյի գդալ մեղրը մարմնի համար անհրաժեշտ բոլոր նյութերի մի մասն է։ Սխտորը հզոր իմունային խթանիչ է: Միասին այս երկու մթերքները գերհզոր ուժ ունի բակտերիաների և վիրուսների դեմ:

Մաքրած սխտորը լցնել մեղրի մեջ և թողնել թրմվի։ Գիշերը կերեք մի գդալ: Այս միջոցը հիանալի է նաև հազի դեպքում։


Աղ, մեղր և մանանեխ․ Բնական միջոց, որը մեկընդմիշտ կվերացնի հոդացավերը

Հոդերի ցավը հաճախ ընկալվում է որպես ծերության նշան, հատկապես, եթե այն առաջանում է 40 տարեկանից բարձր տարիքում։

Սակայն հոդերի անհանգստությունը հանդիպում է նաև երիտասարդների մոտ: Կարող են լինել մի քանի պատճառ, թե ինչու են ձեր հոդերը ցավում. ռևմատիզմը, վնասվածքները, ծանրաբեռնվածությունը կարող են հանգեցնել արթրիտի:

 

 

Այս ավանդական դեղամիջոցը իսկապես հրաշքներ է գործում:

Ռուսական ժողովրդական բժշկության հին բաղադրատոմսը, որը հեշտ է պատրաստել տանը, կօգնի հանգստացնել ցավը։

Դրա համար ձեզ հարկավոր է․

1 ճաշի գդալ կծու մանանեխ

1 ճաշի գդալ ջուր

1 ճաշի գդալ աղ

1 ճաշի գդալ մեղր



 

Խառնել ամեն ինչ մինչև հարթ զանգված ստանաք:

Քսուքը քսել հիվանդ հոդին, ծածկել ցելոֆանով, իսկ վրան՝ բրդյա շարֆով։ Կոմպրեսը պահեք մինչև քնելը՝ 1,5-2 ժամ առաջ։

Քսուքի օգտագործումը խորհուրդ է տրվում կրկնել 4-5 օր անընդմեջ, թեև ազդեցությունը կզգաք առաջին անգամից հետո։

 

 

Պատրաստված քսուքը պետք է պահել սառնարանում և ըստ անհրաժեշտության կրկին օգտագործել։ Եթե ​​ձեր գլուխը ցավում է, քսեք քսուքը քունքերին, և ցավը կթուլանա։

Այս ավանդական դեղամիջոցը իսկապես հրաշքներ է գ​ործում:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը