Երբ իմանաք այս մասին, երբեք ձեռք չեք տա պզուկներին և չեք սխմի այն
Չի կարելի սեղմել պզուկները, այն լավ հետևանքների չի հանգեցնում։ Մաշկաբանները խոսել են այդ մասին և բացատրել, թե ինչու չի կարելի ձեռք տալ պզուկներին և սեղմել այն։
Ակնեն կամ կորյակը (պզուկ) մաշկային խնդիր է, որն առաջանում է, երբ մազարմատը լցվում է ճարպով և մահացած մաշկի բջիջներով: Բժիշկներն ասում են, որ ակնեն արտահայտվում է մաշկի ֆոլիկուլյար ցանավորմամբ:
Ակնեն դրսևորվում է սև կորյակներով (փոքր և խցանված մազուղիներ), սպիտակ կորյակներով (պինդ և կենտրոնում սպիտակ կետով, որոնք սովորաբար խցանված ճարպագեղձեր են) և կարմրած, լարված և ցավոտ հանգույցիկներով: Վարակվելիս ակնեն կարող է վերածվել թարախաբշտիկի (պոստուլա):
Երբ պզուկը սեղմում ենք, ասես պատռում ենք նրա «օղակը»։ Բայց այդ պահին միայն թարախային «այսբերգի» ծայրն է դուրս գալիս։ Պզուկի մնացած մասը վերադառնում է ֆոլիկուլ: Այդ պահին ֆոլիկուլի պատերը ձգվում են, այսինքն՝ փոքրիկ պզուկը մենք մեր ձեռքերով ավելի խորն ու մեծ ենք դարձնում։
Այն մակերես դուրս բերելն այժմ շատ ավելի դժվար կլինի: Պզուկի ապաքինումն ու անհետացումը այս դեպքում կձգձգվի մեկ շաբաթ կամ ավելի երկար։ Իսկ վատագույն դեպքում ֆոլիկուլը կարող է ընդհանրապես պայթել՝ կողքին միանգամից մի քանի նոր պզուկներ առաջացնելով։ Հատկապես ռիսկային է քթաշրթնային եռանկյունու շրջանում պզուկները սեղմելը:
Այս մասին իմանալուց հետո, երբեք ձեռք չեք տա պզուկներին և չեք սխմի այն։