Երբ իմանաք այս բացահայտումների մասին, այլևս գիշերային ժամերին հաց չեք ուտի. Մի վնասեք ձեր թանկ առողջությունը


Բոլորս էլ գիտենք, որ երեկոյան ուշ ժամի խորհուրդ չի տրվում ուտել: Սակայն քչերն են, որ դիմանում են "գայթակղությանը": Միգուցե դա նրանից է, որ չեն հասկանում, թե ինչու է դա վնասակար և ինչ հետևանքների կարող է հանգեցնել: Հուսով ենք, այս "թեթև" նյութը կօգնի Ձեզ ավելի լավ պատկերացնել հարցի լրջությունը:
Այսօր մեր սնունդը պարունակում է բավական հեշտ յուրացվող ածխաջրեր, որոնք անմիջապես ներծծվում են արյան մեջ և բարձրացնում են շաքարի պարունակությունը: Ածխաջրերի հիմնական սպառողը մկաններն են: Ցերեկը, ճաշից հետո, մենք շարունակում ենք շարժվել և այդ գլյուկոզան յուրացնում ենք, սակայն գիշերը, քնած ժամանակ, մկանները չեն աշխատում:
Արդյունքում գլյուկոզան "ուղևորվում" է դեպի լյարդ, որտեղ ակտիվանում են գլյուկոզան ճարպի վերածող ֆերմենտները: Ճարպը տարածվում է ամբողջ օրգանիզմով մեկ, կուտակվում որովայնում՝ ներառելով ներքին օրգանները և ճարպակալում առաջացնում: Իսկ ճարպակալումն իր հերթին շաքարային դիաբետի, հիպերտոնիայի և աթերոսկլերոզի պատճառ կարող է դառնալ:
Բայց ընդունենք, թե չեք դիմացել և, մի լավ ընթրելով, ծանրաբեռնված ստամոքսով պառկել եք քնելու: Դուք քնած եք: Քնած է նաև Ձեր 12-մատյա աղիքը, որի մեջ հենց նոր բավական քանակությամբ սնունդ եք խցկել: Աղիքը չի կարող ստամոքսաաղիքային համակարգին այդ սնունդը մարսելու համար անհրաժեշտ նյութեր մատակարարել:
Եվ Ձեր կերած ուտելիքը մինչև առավոտ մնում է 12-մատնյա աղու մեջ: Աղին ձգված է, իսկ դա լեղապարկի համար ազդանշան է, որպեսզի սկսի սնունդը մարսելու համար լեղի արտադրել: Դա դեռ քիչ է, լեղապարկի աշխուժությունից "արթնանում" է նաև ենթաստամոքսային գեղձը: Նա "ստիպված" սկսում է ֆերմենտներ արտադրել, որոնք ճեղքում են սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրածինները: Եվ այդ ողջ քիմիական ֆաբրիկան իզուր տեղն է ամբողջ ուժով աշխատում, քանի որ լեղին չի կարող անցնել լիքը լցված 12-մատնյա աղու միջով, որովհետև վերջինս "քնած" է ու չի կրճատվում: Եվ ի՞նչ, լեղին կուտակվում է լեղապարկում, թանձրանում է և աստիճանաբար քարանում:
Ենթաստամոքսային գեղձում իրավիճակն ավելի "ողբերգական" է: Գեղձի ֆերմենտներն ուղղվում են դեպի 12-մատնյա աղիք, որպեսզի "մարսեն" կուլ տված սնունդը, իսկ այնտեղ նրանց սպասող չկա: "Հիասթափված"՝ նրանք հետ են վերադառնում դեպի ենթաստամոքսային գեղձ, որտեղ անմիջապես սկսում են "մարսել" գեղձի հյուսվածքները: Դրա հետևանքով այն բորբոքվում է, առաջանում է պանկրեատիտ, իսկ վատագույն դեպքում պարզապես մեռուկանում է (նեկրոզվում):
Այսինքն այն ժամանակ, երբ մարդը խաղաղ քնած է և ոչինչ չի կասկածում, նրա ստամոքսում և 12-մատնյա աղու մեջ իրոք սարսափելի բաներ են կատարվում: Դե՛, դրանից հետո արի ու զարմացիր "խոլեցիստիտ" և "պանկրեատիտ" ախտորոշումներից:
Բացի այդ, մարսողության խանգարումից աղիքներում խմորման և նեխման պրոցեսներ են սկսվում, առաջանում է դիսբակտերիոզ, ինչն էլ հանգեցնում է ալերգիայի և ինտոքսիկացիայի, քանի որ քայքայման արգասիքները ներծծվում են արյան մեջ:
