Երբ է կարելի մաստակ ծամել և երբ չի կարելի
Դիտումներ 331
Մաստակ կարելի է ծամել միայն սնվելուց հետո եւ ոչ ավելի, քան 10 րոպե: Մաստակը մաքրում է ատամները ատամնափառից եւ սնվելուց հետո մնացող սննդի մասնիկներից, չնայած, իհարկե, ատամի խոզանակն ավելի լավ կանի դա:
Մաստակը չի կարող փոխարինել ոչ առավոտյան ու երեկոյան խոզանակի եւ մածուկի օգնությամբ ատամների մաքրմանը, ոչ էլ մասնագիտական մաքրմանը, որը տարին երկու անգամ խորհուրդ է տրվում անել ատամնաբույժի մոտ:
Չափից ավելի երկար մաստակ ծամել խորհուրդ չի տրվում, որովհետեւ դա կարող է աղիքների հետ կապված խնդիրների հանգեցնել: Ավելին, մաստակը հանգեցնում է դատարկ ստամոքսում ստամոքսահյութի արտադրության, ինչը նպաստում է ստամոքսի խոցի եւ գաստրիտի առաջացմանը:
Ամենաընթերցվածը