Երևանի սուպերմարկետներից մեկում բորբոսնած երշիկ են վաճառում

Դիտումներ 406

Երևանի սուպերմարկետներից մեկում բորբոսնած երշիկ են վաճառում

Անվտանգ սնունդ խմբուկ նոր լուսանկար են հրապարակել ՝ բորբոսնած երշիկի։

 

 

Այն վաճառում են Երևանի սուպերմարկետներից մեկում։ Հրավիրվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրությունը։ Ահա լուսանկարները ՝ 



 

 

Երշիկ, մսի լցոնից (ֆարշից) պատրաստված, թաղանթապատված կամ անթաղանթ սննդամթերք, որն օգտագործվում է առանց ջերմային մշակման։ 



Որպեսզի տավարի մսեղիքը դառնա օգտագործելի երշիկի պատրաստման համար, այն պետք է մաքրված (առանձնացված) լինի ոսկորներից, ճարպից, ջլերից, խոշոր արյունատար և ավշային անոթներից։ Ըստ դրա էլ մսեղիքը բաժանվում է 3 տեսակի՝ բարձր, 1-ին և 2-րդ։ Բարձրի դեպքում աննկատելի են ճարպերը և շարակցական հյուսվածքը, իսկ առաջինի ու երկրորդի դեպքում շարակցական հյուսվածքի քանակը կազմում է համապատասխանաբար մինչև 6 և 20 %։ Հայկական երշիկի տեսակ է մականեկը (մական բառից)։

Եփած երշիկների, նրբերշիկի, սարդելկայի համար լավագույն հումք է հանդիսանում թարմ միսը, որն առավել խոնավածուծ է։

Լցոնին ավելացվում է չոր կամ խոնավ կաթնասպիտակուց, նատրիումի կազեինատ, սպիտակուցային հարստացուցիչներ, արյան պլազմա և կենդանական կամ բուսական ծագման այլ սպիտակուցներ։



Ամենաընթերցվածը