Ելակով մուրաբայի ճիշտ և համեղ պատրաստման եղանակը

Դիտումներ 325

Ելակով մուրաբայի ճիշտ և համեղ պատրաստման եղանակը

Շատերն արդեն պատրաստում են ելակի մուրաբան։

Սակայն պետք է կիրառել ճիշտ բաղադրատոմս, որպեսզի այն որակով ստացվի։

 

 

Ներկայացնում ենք ելակով մուրաբայի պատրաստման ճիշտ եղանակը։

 

 



Բաղադրամասեր

1 կգ ելակին ՝

1 կգ շաքարավազ,

1 սուրճի բաժակ ջուր

 

 

 

Պատրաստման եղանակը

Ընտրել պինդ ելակներ։ 

Ելակները լվանալ, հեռացնել կանաչ պտղակոթը և վրան լցնել 0,5 կգ շաքարավազը։

 



Շաքարավազի մնացածով օշարակ պատրաստել։ Եթե եալկները հյութալի են, պինդ չեն, ապա օշարակ պատրաստելու կարիք չկա։

Միանգամից շաքարավազը ամբողջությամբ լցրեք ելակների վրա։ Իսկ եթե ոչ, օշարակը պատրաստ լինելուց հետո ՝ ելակները ամբողջությամբ լցնել օշարակի մեջ։ 

 

 

Եփել մարմանդ կրակի վրա, քափը ժամանակ առ ժամանակ հեռացնելով։

Սա իմ կարծիքով ամենալավ տարբերակն է ՝ ելակի մուրաբա պատրաստելու։



Ամենաընթերցվածը