Էկլերներ խտացրած կաթով
Դիտումներ 744
Պահանջվող բաղադրիչները.
խմորի համար․
- ջուր - 1 ճաշի գդալ
- կարագ - 100 գ
- ձու - 4 հատ
- աղ - մի պտղունց
- ալյուր - 150 գ
կրեմի համար․
- եփած խտացրած կաթ - 1 բանկա
Ինչպես պատրաստել էկլեր խտացրած կաթով. քայլ առ քայլ բաղադրատոմս։
Վերցրեք փոքրիկ կաթսա, մեջը ջուր լցրեք ու ավելացրեք կարագ, մի քիչ աղ։ Հասցնել եռման աստիճանի և ավելացնել ալյուրը՝ լավ խառնելով, որպեսզի գնդիկներ չլինեն։ Կրակի վրա պահել ևս 2 րոպե:
Ստացված զանգվածը կրակից հանելուց հետո վրան արագ ավելացնել բոլոր ձվերը։ Յուրաքանչյուր ձուն ավելացնելուց հետո պետք է զգուշորեն, բայց ոչ երկար հունցել խառնուրդը։ Արդյունքում զանգվածը պետք է համասեռ լինի։
Ես ճաշի գդալի օգնությամբ էկլերները շարեցի թխման թերթիկի վրա՝ փորձելով բոլորին տալ նույն չափը։
Ջեռոցը նախօրոք տաքացնել 175 աստիճանով և էկլերները թխել մոտ 35-45 րոպե մինչև կարմրեն։ Էկլերները հանել ջեռոցից ու թողնել, որ մի քիչ սառչեն։ Փոքր կտրվածքներ անելով՝ թեյի գդալով լցնել դրանք միջուկով՝ եփած խտացրած կաթով։
Ամենաընթերցվածը