Եգիպտացորենի շնորհիվ ազատվել եմ առողջական մի շարք խնդիրներից․ Այս մասին իմացել եմ հարևանիցս, որը սննդաբան է
Եգիպտացորենի մեջ օգտակար է ամեն ինչ` և հատիկները, և տերևները, և մազիկները, և ցողունը:
100 գ եգիպտացորենի հատիկները պարունակում են 75 գ ջուր, 3.3 գ սպիտակուց, 1.1 գ ճարպ, 18գ ածխաջուր: Եգիպտացորենի մեջ առկա են В խմբի գրեթե բոլոր վիտամինները (В1, В2, В5, В6, В9), ինչպես նաև՝ վիտամիններ А-ն, Е-ն, К-ն, D-ն, С-ն, հանքանյութերից` մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, սելեն և այլն:
Չորացված եգիպտացորենի հատիկները հարուստ են ցելյուլոզով և ֆոլաթթվով, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը և ակտիվորեն մասնակցում են արյունաստեղծման գործընթացին: Եթե եգիպտացորենի հատիկներն ուտեք առանց աղի, էապես կնվազեցնեք սրտանոթային և ուռուցքաբանական հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Գիտնականները կարծում են, որ եգիպտացորենն օժանդակում է արյան շրջանառությանը, ամրապնդում է սրտանոթային համակարգը, դանդաղեցնում ծերացման գործընթացը: Այն օրգանիզմից հանում է ճարպային նստվածքները, իսկ դրա մեջ առկա կրեմնիումի միկրոտարրերն օժանդակում են ատամների ամրապնդմանը: Եգիպտացորենի ալյուրից պատրաստված հացը լավագույն սնունդն է տուբերկոլյոզով և ստամոքսային խանգարումներով տառապողների համար:
Եգիպտացորենի մեջ առկա շաքարը, ինչպես նաև կալցիումի և կալիումի միկրոտարրերը հարստացնում են այս բույսը միզատար հատկություններով: Դրանք շատ օգտակար են երիկամներից և միզապարկից քարերի դուրս բերման համար, ինչպես նաև միզատար անոթների վարակիչ հիվանդությունների, բորբոքումների և ցավերի, պոդագրայի և սրտի հիվանդությունների ժամանակ:
Եգիպտացորենը ունի նաև լեղամուղ ազդեցություն, օգնում է նյութափոխանակությանը, ամրապնդում է մազերը և եղունգները: Այն խորհուրդ են տալիս ուտել լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ:
Եգիպտացորենի մազիկների թուրմն օգտակար է խոլեցիստիտի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, ինչպես նաև շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար: