Դուք կարող եք ստիպել ձեր մազերին վերականգնվել և ավելի լավ աճել․ Ձեզ ընդամենը հարկավոր է օգտագործել այս միջոցը


Այս դիմակը բաղկացած է 3 բաղադրիչներից, որոնք երևի թե կան ձեր տանը։
Մինչև բացատրելը, թե ինչպես կարող եք օգտագործել այս մթերքները, կարևոր է իմանալ բաղադրությունը, որը նրանցից յուրաքանչյուրը պարունակում է, որպեսզի հասկանաք, թե ինչու են դրանք օգտագործվում նշված նպատակով։
Գարեջրի օգտակարությունը կայանում է նրանում, որ այն դարձնում է մազերը ուժեղ՝ թույլ չտալով դրանց կոտրվել և թափվել։ Դրանից բացի, դրանք օգնում են փայլեցնել մազերը, հաղորդել դրանց ոսկեգույն երանգ և վերականգնել դրանք։ Կաթը նույնպես պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, որոնք փափկեցնում են մազերը, ինչպես նաև օգնում են հարթեցնել դրանք։
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- 1 գդալ կաթ,
- 1 գդալ մեղր,
- 20 գրամ գարեջրի խմորիչ,
- 1 ձու։
Պատրաստումը և օգտագործումը։
Տաքացրեք կաթը և խառնեք այն խմորիչի հետ։ Թողեք 15 րոպե։ 15 րոպեից հետո ավելացրեք բաղադրիչների մնացած մասը խառնուրդին և մանրակրկիտ խառնեք։ Քսեք այս դիմակը մազերին՝ արմատներից մինչև ծայրերը։ Թողեք այն չորանա 1 ժամվա ընթացքում և լվացեք ձեր սովորական շամպունով։ Կատարեք այս նույն գործընթացը նվազագույնը ամսվա մեջ 3 անգամ։
Աղբյուր ՝ https://hayinfo.net/hetaqrq
