Դուք կարող եք արդյունավետորեն պայքարել թոքաբորբի դեմ՝ օրական երեք անգամ ընդունելով այս բաղադրատոմսը

Դիտումներ 348

Դուք կարող եք արդյունավետորեն պայքարել թոքաբորբի դեմ՝ օրական երեք անգամ ընդունելով այս բաղադրատոմսը

Սխտորը հարուստ է հակամանրէային հատկություններով և ունի հզոր հակաօքսիդանտներ, որոնք կարող են օգնել պայքարել ազատ ռադիկալների դեմ:

Երբ սխտորը խառնվում է տաք կաթի հետ, այն հիանալի միջոց է տալիս մի շարք հիվանդությունների բուժման համար։

Սխտորով կաթի օգտակար հատկությունները․
Նվազեցնում է վնասակար խոլեստերինի մակարդակը, բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը։

 

Ըմպելիքն օգտակար է լյարդի համար, քանի որ սխտորը պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, որն օգնում է մաքրել լյարդը։

Նվազեցնում է բորբոքումն ու ցավը արթրիտի ժամանակ։ Սխտորը լավացնում է նյարդային համակարգի աշխատանքը, ազատում է անքնությունից։

 

 

Մի պտղունց քրքում ավելացրեք սխտորով կաթին՝ հրաշալի խորխաբեր ստանալու համար:

Ինչպես պատրաստել սխտորով կաթ
Ձեզ անհրաժեշտ կլինի 500 մլ կաթ, 10 պճեղ սխտոր, 2 ճ.գ․ շաքարավազ, 250 մլ ջուր։

Սխտորը մաքրել և մանր կտրատել։ Ջուրը խառնել կաթի հետ և դնել կրակին։ Երբ հեղուկը եռա, ավելացնել սխտորը, կրակը նվազագույնի հասցնել։

Խառնուրդը եփեք 10 րոպե՝ երբեմն խառնելով։ Ավելացնել շաքարավազը։

Խմեք սխտորի կաթը օրը 2 անգամ։



Ի՞նչ վնասակար ազդեցություն ունի սխտորը և ու՞մ է այն հակացուցված

100 գրամ սխտորում պարունակվում է 149 կկալ, սպիտակուցներ 6․5 գ, ճարպեր 0․5 գ, ածխաջրեր 29․9 գ։

Բոլոր դրական հատկանիշներով հանդերձ` սննդի մեջ սխտորը պետք է չափավոր օգտագործել։ Խորհուրդ չի տրվում սննդի մեկ չափաբաժնում 2-3 գլխիկից ավել սխտոր ուտել։

 

 

Առանձնակի ուշադիր պետք է լինեն սրտի աշխատանքի խանգարում ունեցող մարդիկ։ Չարաշահման դեպքում կարող են առաջանալ սրտասնույց և գլխուղեղի անոթների կծկումներ։ Բժիշկները խորհուրդ են տալիս այս խմբին պատկանող կանանց հեռու մնալ սխտոր օգտոգարծելուց:

Մարդիկ, ովքեր ունեն արյան ցածր ճնշում: Սխտորն արյան ճնշումն իջեցնելու հատկություն ունի: Սխտորը, ինչպես նաև դրա հիմքով պատրաստված դեղամիջոցներն ու թուրմերը հակացուցված են այն մարդկանց, որոնք ունեն էպիլեպսիա, ասթմա, թութք, էկզեմա, փսորիազ և հեպատիտի տարատեսակ ձևեր։



Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև ստամոքսի հիվանդություն, երիկամային քարեր, լեղաքարեր ունեցող մարդկանց։ Փորլուծության ժամանակ չի կարելի սխտոր օգտագործել: Այն գրգռում է արդեն իսկ բորբոքված ստամոքսի պատերը: Նրանք, ովքեր պատրաստվում են վիրահատության:

 

 

Եթե ձեզ վիրահատելու են, ապա պետք է բացառել սխտորը, վիրահատությունից երկու շաբաթ առաջ:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը