3 սխալ ճնշում չափելիս, որոնց պատճառով տոնոմետրը ճիշտ արդյունքներ չի ցույց տալիս
Ահա երեք ամենատարածված սխալները.
- Դուք ձեր ձեռքը կախ եք պահում, ինչը բացարձակապես անընդունելի է: Այս իրավիճակը անմիջապես ավելացնում է առնվազն 10 միավոր: Պատճառն այն է, որ ձեր ձեռքի մկանները լարված են։ Այսպիսով, անոթները «սեղմվում» են մկանային մանրաթելերով և նեղանում։ Արդյունքում տոնոմետրը տալիս է ուռճացված ցուցանիշներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Ուստի պետք է չափել արյան ճնշումը նստած՝ ձեռքը դնելով կոշտ մակերեսի վրա։
- Որոշ հիվանդներ արյան ճնշումը չափում են հագուստի վրայից: Դուք չեք կարող դա անել: Տոնոմետրը միշտ չէ, որ կարողանում է ճիշտ որոշել ձեր արյան ճնշումը հյուսվածքների, հատկապես խիտ հյուսվածքի միջոցով: Սխալները ակնհայտ են՝ մինչև 40 միավոր:
- Մյուս սխալն այն է, որ ճնշումը չափում ես ոտքերդ խաչած ժամանակ: Ձեզ այնքան հարմարավետ թվացող այս դիրքում ստորին վերջույթների անոթները նեղանում են։ Իսկ հետո ճնշումը բարձրանում է մոտ 10 միավորով։
Այո, այս միջոցը օգնեց ինձ ազատվել բարձր ճնշումից
Մինչ ներկայացնելը, թե ինչպես եմ ազատվել բարձր ճնշումից կամ այլ կերպ ասած հիպերտոնիայից, մի փոքր կարևոր և օգտակար ինֆորմացիա ձեզ համար։
ՀԻՊԵՐՏՈՆԻԱ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ
Ճնշման կայուն բարձրացման պատճառ կարող են լինել տարբեր գործոններ.
• Ավելորդ քաշ. մարմնի քաշի ավելանալու հետ բարձրանում է արյան ճնշումը: Յուրաքանչյուր ավել կիլոգրամն ավելացնում է արյան ճնշումը 1-2 մմ սնդիկի սյուն: Հատուկ կարևոր նշանակություն ունեն կրծքավանդակի և որովայնի շրջանի ենթամաշկային ճարպաբջջանքը:
• Աղի և ճարպոտ սնունդ. աղի և ճարպոտ սնսդի չարաշահումը բերում է արյան ճնշման բարձրացման: Հայտնի է, որ հիպերտոնիայով անձինք սննդում աղն օգտագործում են երեք անգամ ավելի, քան նորմալ ճնշում ունեցող անձինք:
• Ծխախոտի օգտագործումը.ծխելու ժամանակ անոթները նեղանում են, ինչի հետևանքով բարձրանում է արյան ճնշումը, երբեմն՝ 10-30 մմ սնդիկի սյուն, հաճախ նույնիսկ մեկ գլանակից:
• Ցածր ֆիզիկական ակտիվություն. նստակյաց կյանք վարողների և չմարզված անձանց մոտ հիպերտոնիայի զարգացման ռիսկը 20-50 %-ով ավել է, քան բարձր ֆիզիկական ակտիվություն ունեցող անձանց մոտ:
• Հոգեբանական գործոնները. ստրեսն իր տարբեր արտահայտումներով բարձրացնում է արտերիալ ճնշումը: Հատկապես այն մեծ նշանակություն ունի քաղաքների բնակիչների համար:
• Ժառանգականություն. ժառանգականությունը հիպերտոնիայի զարգացման կարևորագույն գործոններից մեկն է:
• Շաքարային դիաբետ. շաքարային դիաբետի հետևանքով անոթների ախտահարումը հիպերտոնիայի զարգացման հաճախակի հանդիպող գործոն է:
• Տարիք. տարիքի հետ մեծանում է հիպերտոնիայի զարգացման ռիսկը:
Ռիսկի գերծոնների կանխումը կարող է նվազեցնել հիպերտոնիկ հիվանդությունների զարգացումը:
Իսկ հիմա խոսեմ այն մասին, թե ինչը օգնեց ինձ և մինչ այժմ էլ օգնում է վերահսկել ճնշումս և այն այևս չի բարձրանում։
Ինձ օգնեց նուռը։
Այս միրգը հարուստ է A, B, C, E վիտամիններով, ինչպես նաև կալիումով: Մի բաժակ նռան հյութ օգտագործելով՝ կստանաք ֆոլաթթվի օրական չափաբաժինը։ Եվ եթե ներառեք այն ձեր սննդակարգում, ճնշման հետ խնդիր չեք ունենա։
Սակայն, եթե ունեք խոցեր, պանկրեատիտ, փորկապություն, գաստրիտ, նուռը հակացուցված է ձեզ։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։